Լուսինե Առաքելյան

31 մլն դրամի պայմանագիր՝ նախագահականի և «Էրեբունի-Պլազա»-յի միջև
  2017 թվականի փետրվարի 7-ին «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ն, այսուհետ՝ Վարձատու, որի անունից հանդես է գալիս լիազորված անձ՝ Ցողիկ Անդրանիկի Մուրադյանը, մի կողմից, և ՀՀ նախագահի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկը, այսուհետ՝ Ենթավարձակալ, որի անունից հանդես է գալիս լիազորված անձ՝ Հարությունը Մկրտումյանը, մյուս կողմից, կնքել են պայմանագիր: Պայմանագրով Վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց Ենթավարձակալի տիրապետմանը և օգտագործմանը հանձնել ոչ ընդհանուր օգտագործման տարածք, որը գտնվում է ...
3 / Դեկտեմբեր / 2017
Կենտրոնի թաղապետի դրամական միջոցները 177 մլն է, իսկ ստացված եկամուտը՝ 1 մլն 661,520 դրամ
  Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն Արա Սադոյանն է, ով 2017 թվականի սեպտեմբերի 14-ին ներկայացրել է պաշտոնական հայտարարագիր, որից պարզ է դառնում վերջինիս եկամտի և ունեցած գույքի մասին տեղեկությունները: Ընդգծենք, որ սրանք բացառապես պաշտոնական թվեր են:  Սադոյանի առկա անշարժ գույքը՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, հետևյալն է. բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ, ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, 3 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ...
2 / Դեկտեմբեր / 2017
3 մլն 302 հազար դրամ՝ ՊՆ կայքի ձևավորման համար
  ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետի ՊԺԿ Կ. Կարապետյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա ՝ այսուհետև Պատվիրատու, մի կողմից և «Զում Գրաֆիկս» ՍՊԸ-ն ի դեմս տնօրեն Ս. Չոբանյանի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետև Կատարող, մյուս կողմից 2017 թվականի օգոստոսի 8-ին կնքել են պայմանագիր` համաձայն որի «Զում Գրաֆիկս» ՍՊԸ-ն պետք է իրականացնի ՀՀ պաշտպանության նախարարության համացանցային էջի ձևավորման ծ...
2 / Դեկտեմբեր / 2017
Ականի պայթունից վիրավորված Նարեկ Հովեյանը կոնտակտի մեջ է մտնել
  Արցախում նոյեմբերի 21-ին ականի պայթունից վիրավորում ստացած 19-ամյա Նարեկ Հովեյանի վիճակը գնահատվում է ծանր՝ դրական դինամիկայով, «Հայաստան 24»-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից: «Նարեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ, բայց գիտակցությունը տեղն է, արդեն սկսել է կոնտակտի մեջ մտնել»: Նշենք, որ զինծառայողը վնասվածքներ է ստացել գլխի և աչքերի շրջանում: Լուսանկարը ՝ forrights.am կայքից  
1 / Դեկտեմբեր / 2017
Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հարցաքննությունից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատաքննությունը: Դատարանը գտնվում է մեղադրյալների հարցաքննության փուլում: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հարցաքննությունից: Այս մասին դատարանին փոխանցեց նրա շահերի պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը: Սեֆիլյանը չի հասկանում իրեն առաջադրված մեղադրանքը և նշում է, որ եթե հարկավոր լինի հանդես կգա հայտարարություններով: &...
1 / Դեկտեմբեր / 2017
Բադալյան. Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականություն դառնա, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը
  Նոյեմբերի 28-ին «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» թողարկման ժամանակ հաղորդման մասնակիցները Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցրել՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Հայաստան 24»-ի հետ զրույցում նշեց, որ ռուսական եթերում հակահայկական հաղորդումների պատրաստումը կապված է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ.  «Ռուսական կողմը շատ հիվանդագին է ընդուն...
30 / Նոյեմբեր / 2017
Կառավարության պահուստային ֆոնդից Սփյուռքի նախարարությանը գումար կտրամադրվի
  Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում ընդգրկված է Սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու հարցը. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 717-Ն որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2017 թվականի սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայացած «Հայաստան-սփյուռք» 6-րդ համահայկական համաժողով...
29 / Նոյեմբեր / 2017
50 տարի առաջ այս օրը վառվեց Ծիծեռնակաբերդի կրակը
  1965թ. ապրիլի 24-ին, երբ բազմաթիվ երկրներում նշվում էր Մեծ Եղեռնի 50-ամյակը, բազմահազարանոց ցույցեր կազմակերպվեցին Երևանում, ինչպես նաև հանրապետության մյուս քաղաքների կենտրոնական հրապարակներում: Ընդառաջելով հանրության պահանջներին` ՀԽՍՀ Նախարարների Խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման վերաբերյալ: Շինարարությունն ավարտվեց 1967-ին: Բացումը տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերի 29-ին։ ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հո...
29 / Նոյեմբեր / 2017
Կհաստատվի 2018-19 ուստարվա մասնագիտությունների ու քննությունների ցանկը
  Կառավարության նոյեմբերի 30-ին կայանալիք նիստում որոշում կկայացվի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ՝ առկա, հեռակա, 2018/2019 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասինհամապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ...
29 / Նոյեմբեր / 2017
Կքննարկվի 7 ֆուտբոլիստների տարկետման ժամկետը երկարաձգվելու հարցը
Կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ներառված է 7 անձի տարկետում տալու հարցը. «Համաձայն «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Վարդան Գրիգորի Պողոսյանին (ծնված` 1992 թվականի մարտի 8-ին, հաշվառման հասցեն՝ Խանջյան 27)։ 2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 202...
29 / Նոյեմբեր / 2017
ՊՆ-ն ձեռք կբերի թվային և անալոգային քարտեզներ
  Կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման հավելված 14-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գալիք նիստում կորոշի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի...
29 / Նոյեմբեր / 2017
Պիպոյան. Գնաճը պետությանը ձեռնտու է. ավելի շատ հարկ են հավաքում
  Վերջին օրերին հասարակության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը գնաճն է: Մամուլն ահազանգում է, որ կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի և ձկնամթերքի շուկայում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հայաստան 24»-ի հետ զրույցում ասաց, որ սպառողական շուկայում թանկացումների ակտիվ շրջանը սովորաբար սկսվում էր տոնական օրերի նախաշեմին. «...
28 / Նոյեմբեր / 2017
Կարապետյան. ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի շահերից
  Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: 2013 թվականին Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց, ինչ, որոշ դեպքերում, վերլուծաբանները վերագրեցին Հայաստանի իշխանությունների վրա Ռուսաստանի ճնշմանը: Ռուսական Gazeta.ru պարբերականը գրել էր. «... Ստեղծված իրավիճակում Երևանը, լինելով ԵԱՏՄ անդամ ու ունենալով ԵՄ-ի հետ քաղաքական համաձայնագիր, կարող է շփման կարևոր հարթակ դառնալ...
27 / Նոյեմբեր / 2017
Հարությունյանը՝ քաղբանտարկյալների մասին. Չարենցից մինչև Շանթ Հարությունյան
Լուսանկարը՝ Հայկ Բաղդասարյանի /ֆոտոլուր/ 1937 թվականի  նոյեմբերի 27-ին Երևանի բանտում մի քանի ամիս շարունակվող անվերջ հարցաքննություններից, տանջանքից ու տառապանքից հետո վախճանվեց հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով ստալինյան տեռորի միլիոնավոր զոհերից մեկն էր: Այսօր ևս ազատազրկման վայրերում գտնվում են մարդիկ, որոնց իշխող համակարգը դատապարտում է վերջիններիս քաղաքական հայացքների համար: Իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը «Հայաստան 24»-ի հետ զրույցում նշ...
27 / Նոյեմբեր / 2017
Վիգեն Հակոբյան. Չեմ կարծում, որ Ռուսաստանը հիացած է այս որոշմամբ
  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը և քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կանխատեսելի էր։ «Այն նախադրյալները, որոնք կային, և այն գործընթացները, որոնք գնում էին համաձայնագրի շուրջ, թույլ էին տալիս կանխատեսել, որ այնուամենայնիվ այն կստորագրվի։ Դա մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ Եվրոպական Միության հետ հետագա ինտեգրացիայի գործում։ Բնականաբար սա լինելու է այն հենքը, որ...
27 / Նոյեմբեր / 2017
18 մլն դրամ՝ ռազմաուսումնական հաստատությունների հավաստագրման համար (փաստաթղթեր)
  2017 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս պաշտպանության նախարարության ՆՏԱ դեպարտամենտի պետի ՊԺԿ Կ. Կարապետյանի և մի կողմից «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» հիմնադրամն, ի դեմս Ռ. Թոփչյանի, կնքել են պայմանագիր: Պայմանագրի արժեքն է 17,920,000 (17 մլն 920 հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Համաձայն այս պայմանագրի՝ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» հիմնադրամը պետք է իրականացնի երկու ռազմա...
26 / Նոյեմբեր / 2017
«Հայփոստ»-ը և ոստիկանությունը 1 մլն 200 հազար դրամ արժողությամբ պայմանագիր են կնքել
  «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հանձինս գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի, և ՀՀ ոստիկանությունը՝ հանձինս ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Համբարյանի, 2017 թվականի հոկտեմբերի 11-ին կնքել են փոստային ծառայությունների մատուցման մասին պայմանագիր:  Այսպիսով՝ «Հայփոստ» ընկերությունը պարտավորվում է հաճախորդին՝ ոստիկանությանը, մատուցել փոստային կապի ծառայություններ, այդ թվում՝ արագընթաց փոստային ծառայություններ...
25 / Նոյեմբեր / 2017
Միհրան Պողոսյանի ունեցվածքը. հայտարարագիրը և իրականությունը
  Միհրան Պողոսյանը 2017 թվականի մայիսից ԱԺ պատգամավոր է: Մինչ այդ վերջինս 2008 թ. հունիսի 11-ից ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող էր: Վերջինիս անունը կապվում է «Քեթրին» ընկերության հետ, որը արևադարձային մրգերի ներմուծմամբ է զբաղվում, հիմնադրվել է 1997 թվականին: Ինչպես լրատվամիջոցներն են հաճախ գրում, «Քեթրինի Միհրանը» անունով. նա Հայաստանում բանանի շուկայի մոնոպոլիստն է: Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի 2016 թվականի հրապարակումներից պարզ է դառնում, ...
25 / Նոյեմբեր / 2017
«2007-ի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանել են որդուս` Տիգրան Օհանջանյանին»
  «2007 թվականի օգոստոսի 30-ին Կարճաղբյուրի զորամասում սպանել են որդուս: Մի շարք ապացույցներ վերացնելով, գործը սխալ քննության տանելով՝ դեպքը որակել էին դժբախտ պատահար».- այսպես սկսեց մեր զրույցը Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:  Վերջինս նշում է. այն որ իր որդու մահը դժբախտ պատահար չէր, փաստեց նաև Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը. «2009 թվականին Գեղարքունիքի առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց, որ վարկածը իբր իմ տղան էլեկտրահարվել է, չի համապատասխ...
24 / Նոյեմբեր / 2017
Դոյդոյան. Լրագրողները պետք է հետևողական լինեն պաշտոնական հարցումներ ուղարկելիս
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Լիանա Դոյդոյանը, Տեղեկատվության համաշխարհային օրվան ընդառաջ, խոսեց ոլորտում առկա խնդիրների, մասնավորապես պաշտոնական տեղեկատվության մատչելիության մասին.  «Վերջերս մենք մոնիթորինգ անցկացրինք՝ պարզելու, թե արդյոք պաշտոնական կայքերն ապահովո՞ւմ են մեր օրենքի պահանջները և որքանով են կատարում հենց օրենքի և Կառավարության որոշման պահանջները, որով նշվում է այն տեղեկությունների խումբը, որը պարտադիր հրապարակ...
24 / Նոյեմբեր / 2017
«Իմ երեխուն չեք կարող հետ բերել, բայց սպանողը պետք է պատասխան տա»
  «Հայաստան24»-ը ավելի վաղ պատմել էր Վալերի Մուրադյանի մասին, ով բանակ է զորակոչվել 2009 թվականի նոյեմբերի 25-ին: 2010 թվականի մարտի 15-ին նրան զորամասում մահացած են գտել: Որպես վերջինիս մահվան պաշտոնական վարկած շրջանառվում է ինքնասպանության դրդելը, սակայն ինչպես պնդում է Վալերիի մայրը` Նանա Մուրադյանը, իր որդին ինքնասպանություն չի գործել:  Այսօր մեզ հետ զրույցում տիկին Նանան ասաց, որ իր որդու քրգործը կասեցվել է. «2016 թվականի նոյեմբերի 8-ին, երբ դատախազը ընդունեց...
23 / Նոյեմբեր / 2017
«Մինչև ո՞ւր մենք կարող ենք այսպես գնալ»
  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր իր բողոքի ձայնն էր բարձրացնում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի հետ կապված: «Հայաստան24»-ի հետ զրույցում կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանն ասաց, որ իրենք համաձայն չեն նոյեմբերի 16-ին կառավարության հաստատած, արդեն փոփոխված անունով «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանութ...
23 / Նոյեմբեր / 2017
Էլինար Վարդանյան. Հայաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիր կա
  «Հասարակությունը բավական իներտ է դարձել Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին ստորագրվելիք համագործակցության փաստաթղթի վերաբերյալ, որովհետև 2013-ից հետո մարդիկ անտարբեր են», - այսօր Ֆրիդրիխ Նաումանի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը: «Մենք փ...
23 / Նոյեմբեր / 2017
Վլադիմիր Կարապետյանը՝ Հայաստան-ԵՄ համագործակցության համաձայնագրի մասին
  «Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, կարևոր է Հայաստանի համար եվրոպական ինստիտուտներին մոտ գտնվելու առումով». այսօր Ֆրիդրիխ Նաումանի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը: «Այդ համաձայնագիրը փոխար...
23 / Նոյեմբեր / 2017
23 մլն դրամ՝ պաշտոնական տեղեկագրերի տպագրությանը
  Կառավարության նոյեմբերի 23-ի օրակարգում ընդգրկված է հետևյալ հարցը. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին  համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի պարբերական հրատարակությունը մինչև տարեվերջ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2017 թվականի 4-րդ եռամսյակում հատ...
22 / Նոյեմբեր / 2017
Գայանե Ավագյան. Սեռական առաջին հարաբերության ժամանակ 80 տոկոսը վարակվում է պապիլոմա վիրուսով
  «Կան պատվաստված և չպատվաստված աղջիկներ: Աշխարհը նման տվյալներ չունի, որ գարդասիլով պատվաստվելը առաջացնում է անպտղություն: Ավելին՝ պապիլոմա վիրուսն ինքն է առաջացնում անպտղություն: Այն վարակ է, որն առաջացնում է բորբոքային պրոցեսներ և կարող է պատճառ դառնալ անպտղության», - «Հայաստան24»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավ...
22 / Նոյեմբեր / 2017
«ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Նախիջևանի տարածքում ընթացող զորավարժություններին»
«Նախիջևանի տարածքում Ադրբեջանի կազմակերպած լայնածավալ զորավարժությունները հետապնդում են մի քանի նպատակ», - այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը. «Չի հաջողվում Ղարաբաղի տարածքում որևէ քայլ կատարել, փորձ են անում այնտեղ սադրել Հայաստանին որոշակի գործողությունների։ Այն զորավարժությունները, որոնք այդ փոքր տարածքում անցկացվում են, համոզված եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանելու են, քանի որ Նախիջևանը հիմա ըստ ա...
22 / Նոյեմբեր / 2017
Երբ ունես առողջական խնդիրներ և չունես փող, երեխա ունենալը երազանք կմնա
  Ամուսնանալուց հետո թերևս զույգերի կյանքում սպասված իրադարձություններից մեկը երեխայի ծնունդն է: Ամենատարբեր պատճառներով շատ դեպքերում ցավոք նրանց չի հաջողվում բնական ճանապարհով երեխա ունենալ: Այս դեպքում օգնություն են գալիս արհեստական բեղմնավորումը, փոխնակ մայրությունը, արտամարմնային բեղմնավորումը և այլ տարբերակներ: Իհարկե հրաշալի է այն, որ ցանկացած խնդիր կարծես թե իր լուծումն ունի, սակայն, դիմելով ցանկացած բժշկական կենտրոն ուղղակի հետազոտվելու համար, արդեն իսկ պետք է պատրաստ լինես դատար...
21 / Նոյեմբեր / 2017
«ԱԳՆ-ն ռուսական ռեպորտաժի մասին տեսակետ պետք է արտահայտի, ոչ թե գիշեր-ցերեկ համանախագահների երթուղիները ներկայացնի»
  Նոյեմբերի 19-ի երեկոյան ռուսական դաշնային «Звезда» հեռուստաալիքի «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել էր պաշտոնական Երևանին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար, Հայաստանի ճանապարհը համեմատելով ուկրաինականի հետ: Այնուհետև հաղորդավարուհին անդրադարձել է Գարեգին Նժդեհին, իսկ հետ Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատել է Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցությ...
21 / Նոյեմբեր / 2017
Քանի՞ օր կհանգստանանք տոնական օրերին
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը և Սուրբ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և Հայտնություն), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին էլ նախածննդյան տոներն են:  Բացի սա, դեկտեմբերի 30-ը ոչ աշխատանքային օր է՝ շաբաթ, հունվարի 7-ը Մեռելոց է, որը Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր է: Այն ևս ոչ աշխատանքային է: Այսպիսով՝ կա...
20 / Նոյեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված