#Ադրբեջան

Ադրբեջանի հրետանավորները վարժանքներ են անցկացրել Նախիջևանում
  2017 թվականի մարտական պատրաստության ծրագրի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացրել են «Լավագույն հրետանային մարտկոց» թեմայով մրցույթ-վարժանք, գրում է razm.info-ն:Ավելի վաղ Նախիջևանում վարժանքներ էին անցկացրել Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-19-ին, Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում վարժանքներ էին անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել էին հրթիռահրետ...
3 / Դեկտեմբեր / 2017
Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն
  Էլմար Մամեդյարովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են դեկտեմբերի 19-20-ը Բաքվում եռակողմ հանդիպում ունենալու շուրջ, հաղորդում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Նախարարները կարևորում են այդ հանդիպումը տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը նախարարները քննարկել են «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջ...
2 / Դեկտեմբեր / 2017
Թուրքիայի ՌՕՈւ հրամանատարը այցելել է ադրբեջանական ավիաբազա
  Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչուքաքյուզը այցելել է ադրբեջանական ավիաբազա, հայտնում է APA գործակալությունը` հղում անելով պաշտոնական հաղորդագրությունը: Քյուչուքաքյուզը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ ու քննարկել երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ համատեղ ցամաքային և ռազմաօդային զորավարժությունների քանակն ավելացնելու հնարավոր...
1 / Դեկտեմբեր / 2017
Պակիստանն Ադրբեջանին և Թուրքիային առաջարկել է ստեղծել միասնական պաշտպանական համալիր
Պակիստանը, Ադրբեջանը և Թուրքիան կարող են ստեղծել պաշտպանական ոլորտում միասնական արդյունաբերական համալիր: Այս մասին հինգշաբթի Բաքվում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հավաջա Մուհամմեդ Ասիֆն Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Trend-ը:
30 / Նոյեմբեր / 2017
Բաքվին անօդաչուներ վաճառող ընկերության դեմ 115 մլն դոլարի հայց է ներկայացվել
  Իսրայելական Aeronautics ընկերության ներդրողները 115 մլն դոլարի դատական հայց են ներկայացրել ընկերության դեմ։ Հայցը ներկայացվել է Թել Ավիվի դատարանում, հայտնում է CTech կայքը, փոխանցում է all-armenia.com-ը: Հայցում ներառված է Կնեսետի անդամ Թամարա Զանդբերդի նամակը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանին, որում նա կոչ է անում հետ կանչել Aeronautics ընկերության լիցենզիան Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով։ Վկայակոչելով որոշ հաղորդումներ՝ Զանդբերգը հավելել է, որ Իսրայելը ...
28 / Նոյեմբեր / 2017
Ադրբեջանը չի ընդունել ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը
  ՌԴ ԱԳՆ-ը չի ստացել Ադրբեջանից հաստատում՝ Գեորգի Զուևին նոր դեսպան նշանակելու հետ կապված, ադրբեջանական haqqin.az-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ աղբյուրները։ Հարկ է նշել, որ համաձայն դիվանագիտական հարաբերություններին առնչվող կանոնների՝ դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմից հայցում են ագրեման (համաձայնություն)՝ այսինքն՝ հավատարմագրերի հանձնման նախնական համաձայնություն։ Ադրբեջանը հրաժարվել է ագրեման տրամադրել Գեորգի Զուևին, ինչը կապում են նրա՝ վառ արտահայտված հայամետ դիրքորոշման հետ։
28 / Նոյեմբեր / 2017
Վրաստանի ԱԳՆ. Արցախի նկարիչների ցուցահանդեսն անձնական նախաձեռնություն է
  Թբիլիսիում բացված ցուցահանդեսը, որին մասնակցում են նկարիչներ Արցախից, մասնավոր նախաձեռնություն է, և դրա կազմակերպմանը ներգրավված չեն եղել պետական կառույցներ, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությանը: Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը մտահոգություն էր հայտնել և դիմել էր Թբիլիսիի համապատասխան պետական կառույցներին՝ ԼՂՀ-ից 7 երիտասարդ նկարչի աշխատանքների «Վերածնունդ» անվանումով ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Ցուցահանդե...
28 / Նոյեմբեր / 2017
ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է այցը Ադրբեջան
  Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը չեղյալ է համարել իր այցն Ադրբեջան,հայտնում է ru.oxu.az-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վոլոդինը ռուս խորհրդարանականների մեծ պատվիրակությամբ Բաքու է այցելելու դեկտեմբերի 23-ին: Այցի շրջանակում սպասվում էին Դումայի ԱՊՀ եւ միջազգային հարցերով կոմիտեների համատեղ նիստեր Միլի մեջլիսի համապատասխան կոմիտեների հետ, ինչպես նաեւ Վյաչեսլավ Վոլոդինի պաշտոնական հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ: Պետդումայի խոսնակի Ադրբեջ...
23 / Նոյեմբեր / 2017
«ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Նախիջևանի տարածքում ընթացող զորավարժություններին»
«Նախիջևանի տարածքում Ադրբեջանի կազմակերպած լայնածավալ զորավարժությունները հետապնդում են մի քանի նպատակ», - այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը. «Չի հաջողվում Ղարաբաղի տարածքում որևէ քայլ կատարել, փորձ են անում այնտեղ սադրել Հայաստանին որոշակի գործողությունների։ Այն զորավարժությունները, որոնք այդ փոքր տարածքում անցկացվում են, համոզված եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանելու են, քանի որ Նախիջևանը հիմա ըստ ա...
22 / Նոյեմբեր / 2017
Ադրբեջանի զորավարժության Նախիջևանի փուլն անց է կացվել հակահարձակողական սցենարով. razm.info
  Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է նոյեմբերի 16-20-ին Ադրբեջանի բանակի, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի խոշոր զորավարժությունից ամփոփիչ տեսանյութեր: Նախիջևանում վարժանքներն անցկացվել են «Հակառակորդի հարձակման հետմղման և հակահարձակման անցնելու» սցենարով, փոխանցում է razm.info-ն: Դատելով հրապարակված տեսանյութերից և կից հաղորդագրություններից՝ զորավարժության Նախիջևանի փուլն անցկացվել է հակահարձակողական սցենարով: Հայաստանի, այդ թվում՝ Արցախի սահմաններին ...
22 / Նոյեմբեր / 2017
Ադրբեջանի բանակի վարժանքներին ներգրավվել է Նախիջևանի կայազորը (տեսանյութ)
Ադրբեջանում մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության շրջանակներում նոյեմբերի 18-19-ին վարժանքներ են անցկացվել Նախիջևանի առանձին համազորային բանակում։ Վարժանքներին ներգրավվել են հրթիռահրետանային, տանկային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, ՀՕՊ ուժեր, փոխանցում են ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Ստորաբաժանումները հանվել են մշտական տեղակայման վայրերից և ուղարկվել նշանակված հավաքատեղիներ։ Ստուգվել են զորքերի ղեկավարման հնարավորությունները։ Զորավարժության շրջանակներում ստուգել են նաև Նախիջևանի կայազոր...
20 / Նոյեմբեր / 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ է Ռուսաստանի համար (տեսանյութ)
  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման առաջնահերթություն է Ռուսաստանի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Զախարովան  հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին Արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման: Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրներին առնչվող հարաբերությունները: «Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս ...
16 / Նոյեմբեր / 2017
Հաջիև. «Ադրբեջանական կողմը բավարարված է անցկացված քննարկումներով»
  Մոսկվայում ավարտվել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ բանակցությունների սեղանին գտնվող բոլոր առաջարկների վերաբերյալ, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է APA գործակալությունը: «Ադրբեջանական կողմը բավարարված է անցկացված քննարկումներով: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ բ...
16 / Նոյեմբեր / 2017
Մոսկվան ակտիվացել է ղարաբաղյան բանակցություններում
  Առաջիկա օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին նա ասել Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: «Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցելությունները Երևան և Բաքու:Օրակարգում, իհարկե, կներառվեն այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք հագեցած են և հարուստ», - ասել է Լավրովը՝ նշելով, որ անդրադառնալու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների. «Կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղ...
15 / Նոյեմբեր / 2017
ՌԴ ԱԳՆ. Մինչև տարեվերջ կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում է ԱՊԱ–ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ին։ «Հաշվի առնելով Ժնևում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման արդյունքները՝ համանախագահները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Իսկ մինչև այդ հանդիպումը համանախագահները Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ առանձին խորհրդատվո...
8 / Նոյեմբեր / 2017
Բաքուն`ընտանեկան բիզնես
  Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին: Վերջին տասնամյակների ընթացքում արտաքուստ վերափոխված Բաքուն այցելուներին առաջին հայացքից արևմտյան քաղաք է հիշեցնում, որտեղ նկատելի է եվրաինտեգրման մարտահրավերները արագորեն հաղթահարելու ձգտումը: Նմանատիպ շինությունները շատ են հատկապես Բաքվի կենտրոնական հատվածում, որտեղ որոշ փողո...
8 / Նոյեմբեր / 2017
Աշոտյան. «Խաղաղության նոր պլատֆորմը» Բաքվի իշխանությունների նոր իմիտացիան է
  «Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության նոր պլատֆորմը» Բաքվի իշխանությունների նոր իմիտացիան »,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։Պատգամավորը նշեց, որ Կիևում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը կայացած Եվրանեսթի վեհաժողովին այդ հարցը քննարկվել է։ «Ադրբեջանցի պատգամավորները երկու երկրների քաղաքական գործիչների և հասարակությունների միջև երկխոսության կոչ են արել...
7 / Նոյեմբեր / 2017
Հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 10,6 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք
  2017-ի հոկտեմբերին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 10,6 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ստացել էր 493 հազար դոլարի արտադրանք. Հոկտեմբերին արտահանումն աճել է շուրջ 21,5 անգամ:Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) պաշտոնական կայքից, փեխանցում է razm.info -ն Թուրքիայի ռազմական-ավիացիոն արտահանում (հոկտեմբեր 2017թ.)Հոկտեմբերին Վրաստա...
7 / Նոյեմբեր / 2017
ՅՈՒՆԵՍԿՕ. Հայաստանի պատվիրակության արձագանքը՝ ադրբեջանցիների ելույթին
  Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ելույթին. «Ադրբեջանի ելույթը հերթական փորձն է աղավաղել իրականությունը եւ մոլորության մեջ գցել ներկաներին։ Իրական ագրեսորը հենց Ադրբեջանն է, որն իրագործեց Բաքվի եւ Սումգայիթի հայկական բնակչության ջարդերը, այնուհետեւ՝ լայնածավալ պատերազմ նախաձեռնեց Արցախի ժողովրդի դեմ՝ ի պատասխան ինքնորոշման իրավունքի իրագործման խաղ...
6 / Նոյեմբեր / 2017
Ադրբեջանում հայտնում են հերթական պետական դավաճանի ձերբակալման մասին
  Նոյմբերի 4-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ «պետական դավաճանության, օտարերկրյա հատուկ ծառայություններին ֆինանսի դիմաց տեղեկությունների փոխանցման» կասկածանքով ձերբակալել են այդ երկրի քաղաքացի Սոլթանով Միրյուսիֆ Միրմահմուդ օղլուին (Soltanov Miryusif Mirmahmud oğlu): Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊԱԾ կայքում, հաղորդում է razm.info-ն: Նշվում է, որ Սոլթանովը Ադրբեջանի տարբեր քաղաքացիների՝ երկրից դուրս է բերել և հանձնել արտասահմանյ...
5 / Նոյեմբեր / 2017
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով
  Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:  Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև տեղի ունեցած վերջին հանդիպմանը՝ Սեկուտան ասել է. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը, և այդ աշխատանքը շարունակվում է: Հուսով ենք, որ հակամարտությունը կկարգավո...
3 / Նոյեմբեր / 2017
Երեք նախագահները համատեղ հայտարարություն են արել
  Թեհրանում բանակցությունների արդյունքներով Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին ու Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են արել, հաղորդում է Ռիա Նովոստին. «Կողմերը, շեշտելով իրանական միջուկային ծրագրի մասին համընդգրկուն համատեղ ծրագրի առանձնահատուկ կարևորությունը՝ որպես բարդ միջազգային խնդրի կարգավորման մասին արդյունավետ գործող պայմանավորվածության օրինակ, ընդունում են, որ դրա հաջող իրականացումը բոլոր մասնակիցներից պահանջում է իրենց պարտականությու...
2 / Նոյեմբեր / 2017
Թեհրանում այսօր կկայանա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը
  Թեհրանում այսօր հանդիպելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևը և Հասան Ռոհանին։ Պուտինն հանդիպումներ կունենա Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին և Հասան Ռոհանիի հետ։ Նախատեսված է նաև Պուտինի առանձին հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
1 / Նոյեմբեր / 2017
Ուորլիք. Սարգսյանի և Ալևի ոչ պաշտոնական հարաբերությունները ԼՂ կարգավորման բանալիներից մեկն է
  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահի հաստիքը լուծարել, ի...
24 / Հոկտեմբեր / 2017
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել
  Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարները համագործակցությունը խորացնելու մասին փաստաթուղթ են ստորագրել՝ հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո, փոխանցում է APA-ն: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրն ու տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունները՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգավորվեն պետությունների տարածքային ամբողջականության շրջանակներում:
18 / Հոկտեմբեր / 2017
Թվիթերյան պատերազմ
  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովի գրառմանը. «Ն. Մամեդովի քարանձավային մտածելակերպի արգասիք հանդիսացող գրառումները հերթական ապացույցն են, թե ինչն է խոչընդոտում ԼՂ կարգավորման գործընթացը»,- գրել է փոխարտգործնախարարը։ Մամեդովի հայտարարությնն արձագանքել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Բաքվեցի ժամկետանց մանր չինովնիկը նորից բաց թողեց լռելու...
17 / Հոկտեմբեր / 2017
Բաքու. Սերժ Սարգսյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները
  «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», - հայտարարում է պաշտոնական Բաքուն՝ պնդելով, թե Հայաստանի նախագահը երեկվա իր ելույթով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները. «Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են, որ ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չեն լինելու, Սերժ Սարգսյանը նման խոստում է տվել, որը, սակայն, չի պահել», - թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հա...
17 / Հոկտեմբեր / 2017
Իզորիա. Մենք համագործակցության շատ լավ դինամիկա ունենք եռակողմ ձևաչափով
  Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, մամուլի ասուլիսում ամփոփելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում կայացած հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ հարաբերությունների լավ դինամիկա Է դիտվում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, հաղորդել Է Newsgeorgia-ն: Հասանովը Թբիլիսի Է այցելել հոկտեմբերի 16-ին երեք երկրների զինված ուժերի ղեկավարների եռակողմ բանակցությունների շրջանակներում, որոնք Վրաստանի մայրաքաղաքում տեղի կ...
17 / Հոկտեմբեր / 2017
ԵԽԽՎ կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից
  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները, գրում է tert.am-ը: Ըստ կառույցի կայքում հրապարակված հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը ՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվե...
14 / Հոկտեմբեր / 2017
ԵԽԽՎ-ն հաստատեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող բանաձևերը (տեսանյութ)
 Տեսանյութը՝ azatutyun.am-ի ԵԽԽՎ-ն ընդունել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը քննադատող բանաձև։ «Ժողովրդավարական համակարգերի գործունեությունն Ադրբեջանում» կոչվող բանաձեւում Վեհաժողովը մտահոգություն է հայտնել խոսքի ազատության սահմանափակման նպատակով քրեական իրավունքի կամայական կիրառման խնդրի վերաբերյալ, որն ընդգծվել է Նախարարների կոմիտեի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ վերահսկողության շրջանակում: Դեսպանները մտահոգություն են հայտնել...
11 / Հոկտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված