#ՀՔԱՎ

ՀՔԱՎ. ՊՆ-ն չի պատրաստվում գաղտնազերծել զինծառայության սահմանափակումների ձեռնարկը
  2017 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկի պատճենն ստանալու պահանջով հայցի քննության շրջանակում պարզվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել: Չնայած նախորդ դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը կգաղտնազերծվի և ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով օգոստոսին հասանելի կլինի նաև arlis.am համակարգում:  Մանրամասները՝ այստեղ:
2 / Դեկտեմբեր / 2017
ՀՔԱՎ. «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագիրը դիմել է դատարան
  2017 թ. հոկտեմբերի 23-ին վարույթն իրականացնող մարմինը հրաժարվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի ներկայացուցիչներին տրամադրել դատահետքաբանական փորձաքննության եզրակացության պատճենը: Այն եզրակացությանը ծանոթանալու հնարավոր տարբերակներից մեկն է և դրա իրավունքը, համաձայն ՀՀ Քրեական դատարավարության օրենսգրքի դրույթների, տուժող կողմն ունի: Հիշեցնենք՝ 2017 թ. սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից կամրջի վրա բռնությ...
28 / Նոյեմբեր / 2017
ՀՔԱՎ. Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց. քննիչն ուղղորդել է իրեն
  2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 3...
27 / Նոյեմբեր / 2017
ՀՔԱՎ. ԵՊՀ-ում հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը
  Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրը այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում: Կ. Ղ.-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է Համալսարան, սակայն նախ հ...
21 / Նոյեմբեր / 2017
ՀՔԱՎ. Ապրիլյան քառօրյայի մասնակիցը դիմել է դատարան զինգրքույկում նշում չկատարելու հարցով
  Ամիսներ առաջ Ապրիլյան քառօրյայի մի շարք մասնակիցներ ահազանգեցին այն մասին, որ իրենց զինգրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում չի կատարվել, իսկ որոշ դեպքերում արդեն իսկ կատարված գրառումը ջնջվել կամ այլ գույնի գրիչով անվավեր է դարձվել:  Նշենք, որ ահազանգողները գերազանցապես 2016-ի ձմռանը զորացրվածներն են, որոնք ծառայություն են իրականացրել նույն ժամանակահատվածում ու նույն վայրում, կատարել են նույն աշխատանքները, ինչ 2016-ի ամռանը զորացրվածն...
10 / Նոյեմբեր / 2017
ՀՔԱՎ. Անժամկետ հաշմանդամության կարգ ստացած քաղաքացուն հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչել
  2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել: Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Ս. Գ.-ի փոխանցմամբ՝ վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի 4-ին նա հրավիրվել է Գործակալություն, որտեղ իման...
5 / Նոյեմբեր / 2017
ՀՔԱՎ. Դատախազությունը որոշել է հիշեցնել տուժող կողմի այն իրավունքների մասին, որոնք արդեն իսկ իրացվում են
  ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ 2017 թ. հոկտեմբերի 10-ին թվագրված «պարզաբանում» է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին: Դրանում ուղղակի ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրել են Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի և մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը և հիշեցրել տուժող կողմին ընձեռնված իրավունքների մասին այն դեպքում, երբ տուժող կո...
3 / Նոյեմբեր / 2017
Անվճար իրավական աջակցություն՝ զորակոչիկներին և նրանց հարազատներին
  Զորակոչիկների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում կշարունակի զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրել իրավական աջակցություն՝ իրավաբանական խորհրդատվություն, օրենսդրական դրույթների պարզաբանում, անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, հարցումների իրականացում, դատական կարգով պիտանիության վերաբերյալ որոշման բողոքարկում եւ այլն: Կազմակերպություն կարող են դիմել նաեւ այն բոլոր զորակոչիկները, ովքեր ունեն առողջական խնդիրներ եւ համաձայն...
1 / Նոյեմբեր / 2017
ՀՔԱՎ. Հայաստանում իրավիճակի փոփոխությունները 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերջերս Կազմակերպության ռազմավարական պլանի վերանայման շրջանակում իրականացրել է նաև 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերլուծություն: Դրանում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը, դրան հաջորդած սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման միտումներին ու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին: Սույն վերլուծությունը ՀՔԱՎ ռազմ...
31 / Հոկտեմբեր / 2017
ՀՔԱՎ. Ինքնախոստովանական ցուցմունք են կորզել (տեսանյութ)
  Գողության մեջ մեղադրվող երիտասարդներից բռնությամբ են ինքնախոստովանական ցուցմունք կորզել
19 / Հոկտեմբեր / 2017
ՀՔԱՎ. Կանխվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձի զորակոչը
  Արտաշատի զինվորական կոմիսարիատը 2015 թ. փետրվարի 17-ին զորակոչելու նպատակով հաշվառել է Ուկրաինայի քաղաքացի Հ. Պ.-ին եւ 2017 թ. սեպտեմբերին զորակոչման նպատակով ուղեգրել բժշկական զննության: Այս առնչությամբ ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանել է, որ հաշվառման համար հիմք է հանդիսացել նրա ծննդյան վկայականում Երեւանը՝ որպես ծննդավայր նշած լինելու հանգամանքը: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը, հիմնվելով միայն ծննդյան վկ...
19 / Հոկտեմբեր / 2017
ՀՔԱՎ. Գյումրիում մահացած նորածնի գործով պատշաճ քննություն չի իրականացվում
  ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի՝ ավելի քան մեկ տարի ձգվող նախաքննության ընթացքում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել: Տուժող կողմի միջնորդություններով որոշ դատավարական գործողություններ, ՀՀ Գլխավոր դատախազության հավաստմամբ, արդեն կատարվել են: Իրականացվել է նաև երկորդ դատագենետիկական փորձաքննությունը, որը հաստատել է, որ Լ. Դ.-ն ու Հ. Պ.-ը մահացած նորածնի ծնողներն են: Հիշեցնենք՝ դատագենետիկական առաջին փորձաքննության ժամանակ, փորձագետների պնդմամբ, Հ. Պ.-ի արյան նմուշից ԴՆԹ անջա...
5 / Հոկտեմբեր / 2017
ՀՔԱՎ. Արշակյանի կողմից հրապարակած հոդվածի մեկնաբանությունը սպառնալիքներ է պարունակում, այն ավելի քան իրական է
  ՀՔԱՎ նամակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Պարոն գլխավոր դատախազ, 2017թ. հոկտեմբերի 1-ին www.medialab.am կայքում հրապարակել է «Գորիկ Հակոբյան. Հրեշը»վերնագիրը կրող Մհեր Արշակյանի հեղինակային նյութը: Նյութը հրապարակվել է նաև «www.facebook.com» սոցիալական ցանցում, որտեղ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ում անվանումը գրված է հունարեն տառերով մեկնաբանություն է գրել հետևյալ բովանդակո...
5 / Հոկտեմբեր / 2017
Ճանապարհային ոստիկանությունը չի ապացուցել իրավախախտման փաստը
  2016 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել: Համաձայն չլինելով կայացված որոշմանը և համարելով, որ այն ենթակա է վերացման, Ա. Զալյանը 2016 թ. դեկտեմբերի 28-ին դրա դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Հայցով հիմնավորումներ է նե...
3 / Հոկտեմբեր / 2017
ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործով կարևոր հանգամանքներ քննությունից դուրս են մնացել
  2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի մահվանից 9 ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով արձանագրվել էր, որ նրա ունեցած անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ինքնասպանության հանգեցնել: Չնայած դրան՝ փորձաքննության արդյունքներն ստանալու հաջորդ օրն իսկ՝ 2016 թ. սեպտեմբերի 14-ին, վարույթն իրականացնող մարմինը կասեցրել էր գործի վարույթը՝ առանց դրանք քննության առարկա դարձնելու: Դրա վերաբերյալ տուժող կողմի միջնորդությանն ի պատասխ...
26 / Սեպտեմբեր / 2017
ՀՔԱՎ-ն առաջարկներ է ներկայացրել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման վերաբերյալ
  2017 թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱՆ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական ...
25 / Սեպտեմբեր / 2017
ՀՔԱՎ. Զորակոչիկի զինծառայության վերաբերյալ որոշումը փոխվեց
  Վանաձորցի զորակոչիկ Ա. Գ.-ն, ունենալով տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, 2016 թ. ձմեռային զորակոչին զինծառայությանը պիտանի է ճանաչվել եւ ծանուցվել զորակոչման մասին: Մինչ այդ՝ 2015թ. ձմեռային զորակոչի ժամանակ, առողջական վիճակով պայմանավորված, նրան 10 ամսով տարկետում է տրամադրվել: Սակայն տարկետման ժամկետը լրանալուց հետո, առանց առողջական վիճակի համալիր հետազոտություն իրականացնելու, հիմնվելով միայն Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ախտորոշման վրա և անտեսելով 2016 թ. հոկտեմբերի 5-ին ...
20 / Սեպտեմբեր / 2017
ՀՔԱՎ-ն Գոռ Հակոբյանի մահվան դեպքով հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն
  2017 թ. օգոստոսի 29-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն՝ Գոռ Հակոբյանին, ոստիկանները վնասազերծել են: aravot.am լրատվական կայքը, հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեին, «Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի» վերնագրով հրապարակմամբ նշել է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակից...
14 / Սեպտեմբեր / 2017
Հայտարարություն. Դադարեցնել ՌԴ կողմից զենքի մատակարարումը Ղարաբաղյան հակամարտության գոտում
  Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին: Վերջին չորս տարիների ընթացքում՝ 2014-17թթ., ըստ մեր գնահատականների, միայն հայկական կողմից զինված ուժերում մահացությունների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսը հետևանք է հրադադարի ռեժիմի խախտումների: Ավելին, 2016թ. ապրիլի 2-ից 5-ը 1994թ. մայիսի 12-ի զինադադարի հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցան աննախադեպ լայնա...
11 / Սեպտեմբեր / 2017
«Մատաղիսի» գործով ՀՔԾ-ն նոր քննություն է սկսել
  «Մատաղիսի» գործով դեռևս 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակում Արայիկ Զալյանը տուժող է ճանաչվել: Չնայած նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թ. մարտի 17-...
6 / Սեպտեմբեր / 2017
Դատախազությունը դեռ ստուգում է դատապարտյալներին բավարար սնունդ չտրամադրելու մասին տեղեկատվությանը
  2017 թ. ապրիլի 23-ին Aravot.am լրատվական կայքում հրապարակվել էր «Դատապարտյալներին պարտադրու՞մ են հրաժարվել ճաշարանային սնունդից» վերնագրով նյութ, որում ներկայացված էին կիսաբաց ռեժիմով կալանավայրերից խմբագրություն ստացած ահազանգերը: Հրապարակման համաձայն՝ կալանավորներին առաջարկել են հրաժարվել ճաշարանային սնունդից, իսկ պատճառն, ըստ ահազանգողների, սննդամթերքի՝ նախատեսված քանակից քիչ լինելն է: Հանցագործության մասին տեղեկություններ պարունակող այս ահազանգների ուղղությամբ միջոցներ ...
6 / Սեպտեմբեր / 2017
ՀՔԱՎ. ԼՂՀ-ում գործու՞մ են Խորհրդային Միության դատարանի որոշումները
  2017 թ. ապրիլին Մ. Ս.-ի բնակարան են այցելել ՀՀ Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի 2 աշխատակից և հայտնել, որ իրենց «Ստեփանակերտի քրեականի պետ Ջալավյանն է ուղարկել»: Ոստիկանների միջոցով վերջինս հեռախոսազրույց է ունեցել Մ. Ս.-ի հետ և ասել, որ նա կամ պետք է ներկայանա ԼՂՀ Ոստիկանություն, կամ ուղարկի իր նկատմամբ դեռևս 1989 թ. հունիսի 29-ին կայացված դատավճիռը: Մ. Ս.-ի փոխանցմամբ՝ 1989 թ.-ին, երբ Լեռնային Ղարաբաղում դեռևս խորհրդային կարգեր էին տիրում, ազատազրկման է դատապարտվ...
5 / Սեպտեմբեր / 2017
ՀՔԱՎ. Տեղեկատվություն զորակոչերի ընթացքում իրավական խորհրդատվության արդյունքների մասին
  2016թ. ձմեռային (2016 թ. դեկտեմբեր-2017 թ. փետրվար) եւ 2017 թ. ամառային (2017 թ. մայիս-հուլիս) զորակոչերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 50 զորակոչիկ կամ զորակոչիկի հարազատ: Դիմել է նախազորակոչային տարիքի ևս 5 հոգի, ովքեր պետք է զորակոչվեն հաջորդ զորակոչերի ընթացքում: Տվյալներն աղյուսակի տեսքով ներկայացված են ԱՅՍՏԵՂ: Դիմած քաղաքացիների խնդիրները և իրավական աջակցության արդյունքները ստորև ներկայացված են ինֆոգրաֆիկայի տեսքով: Դիմած 50 զորակոչիկներից 42-ի խնդիրը կապված է եղել ոչ պատշա...
7 / Օգոստոս / 2017
ՀՔԱՎ.Դատապարտյալն ահազանգում է սպառնալիքների մասին, Քրեակատարողական վարչությունը՝ հերքում
  2017 թ. հունիսի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է զանգահարել «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը և հայտնել, որ ՔԿՀ ղեկավարությունը 11 աշխատակիցների միջոցով սպառնացել է իրեն: «Փոխանցում են պետի բառերը. եթե շարունակես դիմումներ գրել, բողոքել, քո համար վատ հետևանքներ կլինեն». հեռախոսազանգի միջոցով հայտնել է նա: Նա նաև տեղեկացրել է, որ տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերն արձանագրել են ՔԿՀ աշխատակիցների այցն իր խուց: Տեղի ունեցածի ուղղությամբ ծառայողական քն...
1 / Օգոստոս / 2017
ՀՀ ԱԳՆ-ն վերջապես միջոցներ ձեռնարկեց Ուկրաինայում դատապարտված հայաստանցու իրավունքների պաշտպանության ուղղությամբ
  Ուկրաինայի Վճռաբեկ դատարանը բեկանել է Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Էդգար Գևորգյանի գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության: Բեկանման հիմքում ամբաստանյալի՝ թարգմանիչ ունենալու իրավունքից զրկված լինելն է եղել: Էդգար Գևորգյանի քույրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել դեռևս անցյալ տարվա փետրվարին: Նա հայտնել էր, որ եղբոր իրավունքների պաշտպանության և ՀՀ տեղափոխելու հարցով բազմիցս դիմել են ՀՀ պետական իրավասու մարմիններին, սակայն ապարդյուն: ՀՔԱ Վանաձորի տեղե...
27 / Հուլիս / 2017
ՀՔԱՎ.Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ-ում բռնության ենթարկելու մասին հաղորդմանը ՀՔԾ-ն արձագանքել է 6 ամիս անց, երբ կալանավորն արդեն մահացել էր
  ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունը վեց ամիս անց արձագանքել է Նուբարաշեն ՔԿՀ-ի նախկին կալանավոր Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը, երբ կալանավորն արդեն մահացել էր: Կազմակերպությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դեռևս 2016 թ. դեկտեմբերի 14-ին՝ հիմնվելով www.newsline.am կայքում արված հրապարակման վրա: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդումը նախ ու...
19 / Հուլիս / 2017
ՀՔԱՎ. Ռուսական կողմը ՀՔԿ-ին չի տրամադրել Պերմյակովի զորամասը լքելու փաստով գործի նյութերը
  Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. հունիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատապարտված Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահներին անհապաղ չհայտնելու հիմքով ռազմաբազայի պատասխանատու անձանց նկատմամբ ծառայողական քննության իրականացման և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: ՀՀ Քննչական կոմիտեի պետի տեղակալ Ս. Տոնոյանը դեռև...
13 / Հուլիս / 2017
ՀՔԱՎ. 1000 դրամների մասին օրենքի դեմ հայցի քննությունը կսկսվի հուլիսի 12-ին
  Այսօր՝ հուլիսի 12-ին  ժամը 14:30-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից 1000 դրամների մասին օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը: Հիշեցնենք՝ հայցադիմումը ներկայացվել է 2017 թ. մարտի 21-ին, ավելի ուշ ՀՀ Ֆինանսների նախարարությունը հայցադիմումի պատասխան էր ներկայացրել:
12 / Հուլիս / 2017
Ցուցարարին պատասխանատվության ենթարկելու պահանջի հիմքում ոստիկանների բացատրություններն են
  2017 թ. հուլիսի 7-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննությունը: Վ. Պետրոսյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ 2016 թ. մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է: Նա, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էր ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ: Ոստիկանությունը պահանջ...
11 / Հուլիս / 2017
ՀՔԱՎ. 2016 թ-ին ՀՀ ԶՈւ-ում և ԼՂ ՊԲ-ում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ ճշտված տեղեկությունների մասին
  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հունվարի 16-ին հրապարակել էր 2016 թ.-ին ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում տեղի ունեցած մահացության դեպքերի մասին տեղեկանք, որում ներկայացված տվյալների համաձայն՝ նախորդ տարում մահացության 162 դեպք է գրանցվել: Կասկած ունենալով վերոնշյալ տվյալների ոչ լիարժեք լինելու վերաբերյալ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել պաշտոնական այլ աղբյուրներով ևս: Դրա արդյունքում տեղեկատվություն է հավաքագրվել 2016 թ.-ի ընթացքում եւս 1...
6 / Հուլիս / 2017

Լրահոս
Ամենադիտված