#Նոբելյան մրցանակ

Տնտեսագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռիչարդ Թալերին
  Տնտեսագիտության ասպարեզում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերին: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Թալերը ուսումնասիրել է տնտեսական հարաբերություններին մասնակցող սուբյեկտների պահելաձևի առանձնահատկությունները: «Թալերը յուրատեսակ կամուրջ է կառուցել որոշումների կայացման տնտեսական և հոգեբանական վերլուծությունների միջև», - նշված է Նոբելյան կոմիտեի այսօր հրապարակված որոշման մեջ:
9 / Հոկտեմբեր / 2017
Հայտնի է Խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը
  2017 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 2007թ. հիմնված Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումը (ICAN)` «միջուկային զենքի կիրառման աղետալի հետևանքների նկատմամբ ուշադրությունը սևեռելուն ուղղված ջանքերի համար»: Հիշեցնենք, որ նախորդ տարի հեղինակավոր մրցանակին էր արժանացել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ FARC գրոհայինների հետ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի համար:  
6 / Հոկտեմբեր / 2017
Հայտնի է դարձել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը
  Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակին  արժանացել է ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոն, հայտնում է  BBC-ին: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Իշիգուրոյին պարգևատրել է «իր նովելները զգայական մեծ ուժով օժտելու, ինչպես նաև իր գրվածքների միջոցով երևակայականի ու իրական աշխարհի միջև կապը բացահայտելու համար»: Նոբելյան մրցանակակիրը  կստանա 1.1 մլն դոլար:
5 / Հոկտեմբեր / 2017
Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
  Այսօր հայտնի  դարձան  ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիտնականների անունները: Ըստ այդմ՝ Բարի Բերիշը, Ռայներ Վեյսն ու Քիփ Թորնը կպարգևատրվեն գրավիտացիոն ալիքների դիտարկման գործում ունեցած վճռորոշ ավանդի համար: Գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.12 մլն եվրոն, փոխանցում Ռիա Ռու-ն: Հիշեցենենք, որ երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:  Նշենք...
3 / Հոկտեմբեր / 2017
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են
  Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար,հաղորդում է guardian-ը: Գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.1 մլն եվրոն:
2 / Հոկտեմբեր / 2017

Լրահոս
Ամենադիտված