#Google

Google-ը վերանայել է իր գովազդային քաղաքականությունը
  Այսուհետև առցանց լրատվական կայքերը ինքնուրույն կորոշեն, թե որ նյութերը օգտատերը կարող է անվճար ընթերցել մեկ օրվա ընթացքում: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google ընկերությունը բարեփոխումների արդյունքում հեշտացրել է գովազդի տեղադրման գործընթացն ու վերանայել իր գովազդային քաղաքականությունը: Նախկինում գործող մեկ անվճար սեղմում սկբունքն արդեն չի գործում և լրատվական կայքերն այլևս ստիպված չեն երեք անվճար հոդված առաջարկել ընթերցողին որոնման ցանկում իրենց տեղը պահպանելու համար: ...
6 / Հոկտեմբեր / 2017
Google-ը 19 տարեկան է (տեսանյութ)
  Չնայած Գուգլ (Google) ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, որոնիչը (2000 թվականից) երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, այնպես էլ 27-ին: Որոնողական համակարգը պատկանում է Գուգլ Ինքորփորեյթեդ (անգլերեն՝ Google Inc.) ընկերությանը։ Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 մլրդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 մլրդ վեբ-էջ, կարող...
27 / Սեպտեմբեր / 2017
Google-ը վերսկսել է Google Glass-ի արտադրությունը
  Google ընկերությունը անոնսավորել է Google Glass-ի նոր տարբերակը: Վերջին 2 տարիների ընթացքում խելացի ակնոցները թեստավորել են ամերիկյան խոշոր ընկերությունների գործարանների աշխատակիցները՝ General Electric, DHL, Volkswagen, Boeing եւ այլն: Ըստ Glass նախագծի ղեկավար Ջեյ Կոտարիի, հիմա ակնոցներից օգտվում են ավելի քան 50 խոշոր ընկերությունների աշխատակիցները. աշխատանքն ավելի դյուրին է դարձել, իսկ արտադրողականությունն աճել է: Gogle Glass-ի կորպորատիվ տարբերակում ներկ...
4 / Սեպտեմբեր / 2017
Հայերենն ավելացվել է Google-ի ձայնային որոնման ծրագրում
  Google ընկերությունը 30 նոր լեզու է ավելացրել Google Voice Search ձայնային որոնման ծրագրում։ Ավելացված լեզուների թվում է նաև հայերենը։ «Google-ն աշխատել է լեզվի կրողների հետ՝ ձայնային նմուշների հավաքման համար, որոնք անհրաժեշտ են մեքենայական ուսուցման մոդելներին սովորեցնելու համար, որոնք այժմ ունակ են մշակել ավելացված լեզուներով հարցումները»,- տեղեկացնում է Google-ի պաշտոնական բլոգը։ Ավելացված լեզուների թվում են նաև վրացերենն ու ադրբեջաներենը։
16 / Օգոստոս / 2017
NASA-ի և BBC-ի վիրտուալ տուրերը՝ Google Earth-ի նոր նախագծում
Google Earth-ը աշխարհով մեկ վիրտուալ էքսկուրսիաներ է ներկայացրել: Նախագիծը կողմնորոշված է դպրոցականների վրա, սակայն հետաքրքիր կլինի նաև մեծերին: Էքսկուրսիաներն ավելացվել են Voyager բաժնում: Ստեղծողների կարծիքով, տուրերը ուսուցիչներին կօգնեն դասընթացներ անցկացնել, իսկ աշակերտներին՝ ավելի թեթև ընկալել աշխարհագրության նյութը: Կայքում կարելի է տեսնել վիքինգների հետքրով ճանապարհորդությունը, Աֆրիկայով տուր կամ Էբոլայի վիրուսի մասին կուրս անցնել, սուզվել օվկիանոսի ստորջրյա աշխարհ: Դասախոսությու...
13 / Օգոստոս / 2017
Եվրամիությունը կարող է Google-ին 1 մլրդ դոլարով տուգանել
Google-ը կարող է Եվրամիությունից 1 մլրդ դոլարի չափով տուգանք ստանալ, ԵՄ-ի հակամոնոպոլային օրենսդրության խախտման համար: Որոշումը կկայացվի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում: Հետաքննության պատճառը արպրանքների որոնման արդյունքների խեղաթյուրման մասին բողոքներն են. նրանց օգնությամբ ընկերությունը զարգացնում էր Google Shopping սեփական սերվիսը: 2017 թվականի մայիսին կորպորացիան Հակամենաշնորհային Դաշնային ծառայության հետ համաշխարհային համաձայնագրի առթիվ տույժը. Google-ը խախտել է մրցակցության մասին օրենք...
21 / Հունիս / 2017
We Wear Culture. Google-ը նորաձևության ծավալուն հանրագիտարան է կազմել (տեսանյութ)
Google-ը թողարկել է We Wear Culture նախագիծը՝ նորաձևության մասին մասշտաբային օնլայն-հանրագիտարան: Հատուկ նախագծի համար թվայնացվել են թանգարանների հավաքածուները, որոնք մասնագիտացված են նորաձևության և կոստյումի պատմության վրա, արվել են թեմատիկ ընտրություններ և փորձագետների հետ հարցազրույցներ: Նախագծի գլխավոր էջում կարելի է գտնել Ջանի Վերսաչեի և Քրիստոբալ Բալենսիագայի մասին արխիվային նյութերը, տեսնել, թե ինչպես են ստեղծվում կիմոնոները, բալկանյան ոսկերչական զարդերը, ուսումնասիրել մասս-մարկետների և ...
12 / Հունիս / 2017
Google-ը ներկայացրել է իր լոնդոնյան նոր շտաբ-գրասենյակի նախագիծը
2018 թվականին Լոնդոնում սկսվելու է Google-ի նոր շտաբ-գրասենյակի շինարարությունը, որը տեղակայված կլինի Քինգ-Քրոս կայարանի հարևանությամբ: 11-հարկանի նոր գրասենյակում 4,000-ից ավելի մարդ է աշխատելու: Հայտնի է, որ նախագիծը նաև տանիքին լողավազանով ու վազքուղով այգի է նախատեսում: Ճարտարապետական նախագծով զբաղվել են Bjarke Ingels Group և Heatherwick Studios ընկերությունները: «Քեդմեն թաղամասն իրենից, ոճական առումով, օբյեկտների տարբեր համադրություն է ներկայացնում՝ կայարաններ, ճանապարհներ, կանալներ:...
4 / Հունիս / 2017
Google-ը անվարորդ բեռնատար է փորձարկում
  Google-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող Waymo ընկերությունն անցկացնում է ավտոմատ կառավարմամբ անվարորդ բեռնատարների փորձարկում, հայտնում է BuzzFeed News-ը: Ընկերությունը հուսով է, որ լայնամասշտաբ անվարորդ բեռնատարների կիրառումը կօգնի էականորեն կրճատել մահացու վթարները: Waymo ընկերությունից հաստատել է, որ այս պահին մեկ բեռնատար է փորձարկվում, որը ղեկավարվում է օպերատորի կողմից: Սկզբնական փուլում ընկերությունը ուսումնասիրում է համակարգի աշխատանքը և հավաքագրում է ճանապարհների հետ կապված ...
3 / Հունիս / 2017
Google-ը անիմացված ինֆոգրաֆիկայի համար սերվիս է թողարկել
Google-ը հայտարարել է Data Gif Maker սերվիսի թողարկման մասին, որը թույլ է տալիս տվյալները վիզուալազացնել անիմացված պատկերների օգնությամբ: Ընկերությունը կարծում է, որ սերվիսը պահանջված կլինի լրագրողների և մարկետոլոգների կողմից: Սերվիսի օգտատերերը պետք է համեմատվող զույգ ցուցանիշների, թվային արժեքների, չափման միավորների վերնագրեր մուտքագրեն, գույներ ընտրեն, իսկ համակարգը այդ տվյալների հիման վրա GIF-պատկերներ կստեղծի:
29 / Մայիս / 2017
Google-ի ձայնային օգնականը կհայտնվի iPhone-ում
Bloomberg-ի տվյալներով, Apple-ի համար ասիստենտն արդեն պատրաստ է և կարող է ներկայացվել Google-ի I/O կոնֆերանսին: Հայտնի է դարձել սուրճի սեղաններն ու խոհանոցները Google-ի արհեստական ինտելեկտով հագեցնելու պլանների մասին: Google Assistant-ը հնարավոր չի լինի տեղադրել որպես հիմնական օգնական՝ Siri-ին փոխարինելով:
19 / Մայիս / 2017
Amazon-ը, eBay-ը և Google-ը հրաժարվում են Apple Watch-ի աջակցությունից
Amazon-ը, eBay-ը, Google-ը և մի շարք այլ ինտերնետ-ընկերություններ, որոշ հավելվածների համար, հրաժարվում են Apple Watch-ի աջակցությունից: Ըստ AppleInsider պորտալի, Apple Watch-ի օգտատերերն այլևս չեն կարողանալու օգտվել Google Maps, Target, Amazon հավելվածներից և eBay-ի պես սերվիսներից: Google-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ապագայում ընկերությունը նախատեսում է վերադարձնել Apple Watch-ի հավելվածների աջակցությունը: Սակայն, նա չի ճշտել այն պատճառը, որի հետևանքով Google-ը որոշել է ժամանակավորապես դ...
6 / Մայիս / 2017
Google-ը ավելացրել է Style Ideas նոր ֆունկցիան
Google-ը պատկերների որոնման նոր հնարավորություններ է ավելացրել՝ Style Ideas ֆունկցիան: Որոնվող հագուստի առարկաների և աքսեսուարների հետ մեկտեղ համակարգը կցուցադրի նաև սթրիտսթայլ-լուսանկարներ: Որոնումը կարելի է սկսել ընդհանուր նկարագրությամբ և բրենդի ու մոդելի հստակ մատնանշմամբ: «Style Ideas-ը թույլ կտա օգտատերերին պատկերներ փնտրել սթրիտսթայլ-լուսանկարների կոնտեքստում: Հատկապես տեսնել, թե այս կամ այն իրն ինչպիսի տեսք ունի ռեալ կյանքում ու ինչպես այն կարելի է համադրել»,- նորամուծության ...
21 / Ապրիլ / 2017
Google Earth-ի նոր ֆունկցիաները
Երկիր մոլորակի օրվան նվիրված, Google-ը իր Google Earth-ը նոր ֆունկցիաներով է լրացրել: Այժմ օգտատերերը կարող են դիտել առանձին քաղաքների և այլ վայրերի եռաչափ քարտեզներ, իսկ որոշներով անգամ ինտերակտիվ էքսկուրսիաներ կատարել:  Ծրագրում գիդերի դերում հանդես են գալիս գիտնականները, փաստավավերագիրներն ու այլ փորձագետներ: Այսօրվա տվյալներով, Google Earth-ում նման 50 էքսկուրսիա է հասանելի, մասնավորապես, «Գոմբե-Սթրիմ» ազգային այգում, որը տեղակայված է Տանզանիայում: Բացի այդ, թարմացրած տարբե...
20 / Ապրիլ / 2017
Google-ը լրատվական փաստերի ստուգման ֆունկցիա է թողարկել
Google ընկերությունը լրատվական ագրեգատորում փաստերի ստուգման ֆունկցիա է թողարկել, որը ստուգելու է հրապարակված ինֆորմացիայի ճշտությունը: Fact Check հատուկ նշանը հայտնվելու է Google News-ի ամբողջական և բջջային տարբերակներում: Նոր մշակման նորամուծության շնորհիվ մասնագետները ցանկանում են օգտատերերին ավելի ճշտված տեղեկատվություն մատուցել: Ընկերությունը fact checking-ը ինքնուրույն չի իրականացնելու, նրա փոխարեն դա կանեն հատուկ ծառայությունները, որոնցից մեկը schema.org-ն է:
14 / Ապրիլ / 2017
Google Flights-ը կկարողանա գնացքի տոմսեր ամրագրել
Google-ի ավիատոմսեր որոնող Google Flights սերվիսը գնացքների տոմսեր ամրագրելու համար նոր ֆունկցիա է ավելացրել: Google Flights-ը օգնում է պլանավորել երթուղին, ինչպես նաև տարբեր արժեքներով համեմատել լավագույն օպցիաները: Սերվիսն արդեն գործում է Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում և Ճապոնիայում: Ապագայում սերվիսը հասանելի կլինի նաև ԱՊՀ-ի տարածքում: Ճանապարհորդները կկարողանան ընտրել լավագույն արժեքով երկաթգծի տոմսեր ցանկացած երթուղով:
3 / Ապրիլ / 2017
Google-ը լուսանկարիչների համար սոցցանց կթողարկի
Google-ը պատրաստվում է լուսանկարիչների համար սոցիալական ինտերնետ-պլատֆորմ թողարկել: Մշակողները զգալիորեն կատարելագործել են Google Space-ի նախորդ անալոգը. նոր ֆունկցիոնալ լուծումները թույլ կտան մի քանի լուսանկարիչների միաժամանակ աշխատել լուսանկարի վրա: Հայտնվում է, որ օնլայն ռեժիմում օգտատերերը կկարողանան քննարկել նախագիծը և, ըստ աշխատանքի չափի, ուղղել այն: Google-ի մասնագետները նաև նախատեսում են սոցցանցը համատեղել գոյություն ունեցող Allo և Duo մեսենջերների հետ: Նոր մշակումների միջոցով Google-ը ...
1 / Ապրիլ / 2017
Google-ը հայտարարել է այս տարվա գլխավոր բյութի-թրենդները
Google ընկերությունը հետազոտել է որոնողական տողում հայցերը, որոնք կապված են 3 տարբեր շուկաների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ճապոնիայի գեղեցկության և խնամքի միջոցներին: Արդյունքների հիման վրա ընկերությունը հայտնաբերել է տարվա գլխավոր թրենդները: Ամերիկյան գլխավոր թրենդը վեգանական կոսմետիկա է և համապատասխան խնամքը: Թեմայի հանդեպ հետաքրքրությունն աճել է 83%-ով: Պոպուլյարություն են հավաքում բազմապիսի դիմակները՝ ածխային, մաքրող, հյուսվածքային և ոսկիով: Ամենաքիչ հետաքրքրածների մեջ է ինքնաշեն կոսմետիկան և նրա հա...
10 / Մարտ / 2017
Google-ը համացանցում կօգնի պայքարել հեյթերների դեմ
Ատելության խնդիրն ինտերնետում շարունակում է ակտուալ մնալ նաև 2017 թվականին: Մեկնաբանություններում վիրավորանքների պատճառով, բազմաթիվ կայքերը փակում են վերջիններին՝ ընթերցողներին որևէ դիսկուսիայից զրկելով: Google-ը սկսել է թեստավորել հրատարակողների համար նախատեսված Perspective գործիքը, որը կօգնի պայքարել մեկնաբանություններում առկա թրոլինգի դեմ: Լրագրողի նշած նվաստացումներ կամ ոչ նորմատիվ լեքսիկոն պարունակող ցանկացած մեկնաբանություն հետագայում կջնջվի կամ կարգելափակվի: Մեխանիկան TensorFlow բաց սկզբն...
27 / Փետրվար / 2017
Android Pay-ը գարնանը կգործի ԱՊՀ տարածքում
Google-ի Android Pay վճարային ծառայությունը ԱՊՀ շուկայում կգործի այս տարվա գարնանը՝ առաջինը Ռուսաստանում հայտնվելով: Այն կմրցակցի ԱՊՀ որոշ երկրներում արդեն գործող Apple Pay և Samsung Pay համակարգերի հետ: Հիշեցնենք, որ Android Pay-ը Google Wallet վճարային սերվիսի բազայի վրա գտնվող վճարային անկոնտակտ համակարգ է, որի օգտագործման համար անհրաժեշտ է Android 4.4 օպերացիոն համակարգով սմարթֆոն: Գնումը վճարելու համար անհրաժեշտ է ընդամենը հեռախոսը մոտեցնել տերմինալին:
20 / Փետրվար / 2017
Google-ի CrossCheck նախագիծը համացանցից կհեռացնի կեղծ լուրերը
  Google ընկերությունը ներկայացրել է իր CrossCheck նախագիծը, որը թույլ կտա ստուգել ոչ հավաստի տեղեկություններ պարունակող լուրերը: CrossCheck–ը կոչված է զարգացնել առցանց լուրերի հավաստիությունը ստուգող գործիքները։ Մասնավորապես, լրատվական և ՏՏ ընկերությունները կհամատեղեն իրենց ջանքերը չճշտված կամ հատուկ կեղծ տեղեկությունները համացանցում հայտնաբերելու և հեռացնելու համար։ Ծառայությունը գործարկվելու է փետրվարի 27–ին Ֆրանսիայում և կիրառվելու է երկրում նախագահական ընտրությունների ըն...
7 / Փետրվար / 2017
Google-ի մասնագետները «ցանցից դուրս» աշխատող որոնման ֆունկցիա կստեղծեն
Google–ի մասնագետները մտադիր են ստեղծել «ցանցից դուրս» ռեժիմում աշխատող որոնման ֆունկցիան։ Օգտատերը կկարողանա մուտքագրել իր որոնումը, բայց պատասխանը կստանա համացանցին միանալուց հետո միայն. հաղորդում է Oane–ն` հղում անելով Tech-ին: Google–ն աշխատում է ամբողջ աշխարհում համացանցի օպտիմալացման ուղղությամբ։ Նոր ծառայությունը թույլ կտա բջջային սարքի օգտատիրոջը «ամրագրել» իր տեղը ամենատարբեր հարցերի պատասխաններին սպասողների հերթում։ Եվ համացանցին միանալու...
19 / Հունվար / 2017
Google-ի և Uber-ի առանց վարորդի ավտոմեքենաներ ստեղծելու գաղափարի փորձերը (տեսանյութ)
Օրերս Uber-ը Սան-Ֆրանցիսկոյի փողոցներ առանց վարորդի  տաքսիների փորձնական պարտիա է հանել. Volvo մակնիշի ավտոմեքենաները հագեցած են 7 տեսախցիկով, հատուկ ռադարով, GPS-նավիգատորով և վարորդով̀ որպես ապահովություն: Փորձարկման սկզբից մի քանի ժամ անց քաղաքային իշխանությունները կանգնեցրել են նախագիծը. հետևող տեսախցիկները ֆիքսել են Uber-ի անվարորդ մեքենաների անցումը կարմիր լույսի տակ: Նման իրավիճակը գրանցվել է նաև Google-ի մոտ այն բանից հետո, երբ նրանց անվարորդ ավտոմեքենան բախվել է Կալիֆոռնիայում Մաու...
12 / Հունվար / 2017
ԱՄՆ-ը սպառնում են դադարեցնել համագործակցությունը Google-ի հետ, եթե այն տեղեկատվություն չտրամադրի
ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը սպառնում է դատարանի միջոցով արգելել Google-ին բիզնես վարել դաշնային կառավարության հետ, եթե ընկերությունը  կոնֆիդենցիալ տեղեկատվություն չտրամադրի իր աշխատակիցների վերաբերյալ, հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ նախարարության աշխատակիցները համապատասխան հայցը դատարան են ներկայացրել չորեքշաբթի: Հայցում նշվում է, որ Google-ը բազմիցս հրաժարվել է նախարարությանը տրամադրել ընկերութան աշխատակիցների վճարման վերաբերյալ և այլ բնույթի տեղեկատվություն:...
5 / Հունվար / 2017
«Հոլոքոստ եղե՞լ է» հարցման դեպքում Google-ում հայտնվում է ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանի կայքի հղումը
Google-ի մշակողները կարգավորել են որոնողական համակարգի ալգորիթմի աշխատանքը, որպեսզի «Հոլոքոստ եղե՞լ է» հարցման դեպքում օգտատերը ստանա հավաստի տեղեկատվություն, իսկ թոփում չհայտնվեն հակասեմիտական նյութեր, որոնք հերքում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների զանգվածային ոչնչացումը. հաղորդում է The Verge-ը։ Ընկերույթան ներկայացուցիչների խոսքով՝ Google-ի որոնումն ուղղված է հավաստի աղբյուրներից մարդկանց որակյալ տեղեկատվություն տրամադրելուն։  Ալգորիթմի շտկումից հետո «Հոլոքո...
28 / Դեկտեմբեր / 2016
Google: Holiday Wonderland in New Yorkնյույորքյան ցուցափեղկերի ամանորի վիրտուալ տուրը (տեսանյութ)
Ամանորի և Սուրբծննդյան տոներին ընդառաջ Google ընկերությունը Windows Wonderland կայք է թողարկել, որը թույլ է տալիս ցանկացած ինտերնետ-օգտատիրոջը, սմարթֆոնը կամ համակարգիչը օգտագործելով, Նյու Յորքի հայտնի խանութներով վիրտուալ տուր անցկացնել: Կայքում ընդհանուր առմամբ ներկայացված են 18 բուտիկների տոնական դեկորացիաները. Louis Vuitton, Tiffany, Bloomingdale’s, Burberry, Cartier և այլն: Լուսանկարը ցուցադրվում է սլայդերի ռեժիմում, սակայն նաև հասանելի է պանորամային ռեժիմը: Օգտատերերը կարող են լսել խ...
24 / Դեկտեմբեր / 2016
Google. Երկիր մոլորակի փոփոխությունները վերջին 30 տարվա ընթացքում (տեսանյութ)
Google ընկերությունը թողարկել է Timelapse ծառայության նոր տարբերակը, որը թույլ է տալիս հետևել Երկրի լանդշաֆտների փոփոխություններին. տեղեկացնում է РИА Новости-ին: Առցանց ծրագրի թողարկման համար մասնագետները ստիպված են եղել մշակել 1984 թվականից մինչ օրս արված ավելի քան 5 միլիոն արբանյակային լուսանկար, որոնք ստացվել են Landsat տիեզերական հետազոտությունների ծրագրի շրջանակներում:Timelapse-ի առանձնահատկությունն այն է, որ ծրագրի օգտատերերը կարող են ինքնուրույն ժամանակը «հետ ու առաջ տան» մոլ...
13 / Դեկտեմբեր / 2016
Google Arts & Culture-ը բրիտանական նորաձևության պատմության մասին պլատֆորմ է թողարկել
Բրիտանական նորաձևության խորհուրդը և Google Arts & Culture-ը նոր կրթական սերվիս են թողարկել: Պլատֆորմում տեղադրվելու են Մեծ Բրիտանիայի նորաձևության պատմության մասին նյութեր, այդ թվում նաև դիզայներների, մոդելների և պատմաբանների հետ հարցազրույցներ, արխիվային ունիկալ վիդեոներ, նկարահանումներից և ցուցադրություններից բեքսթեյջեր: Հատուկ ուշադրության է արժանի վիրտուալ էքսկուրսիաներով բաժինը. 360 աստիճան ֆորմատում նկարահանված վիդեոները թույլ են տալիս դետալներով և տարբեր ռակուրսներից դիտել նախկինում ա...
9 / Դեկտեմբեր / 2016

Լրահոս
Ամենադիտված