#NASA

NASA-ն կուսումնասիրի Արեգակը
  NASA-ն և Հոպկինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի մասնագետները տիեզերական հեռակառավարվող սարք են մոնտաժում, որը կարձակվի 2018 թվականի հունիսին: Առաքելության հիմնական նպատակը Արգեակի ուսումնասիրություն է, հաղորդում է NASA-ն: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակից Նիքի Ֆոքսն ասել է. «Մենք կթափանցենք բազմաթիվ գաղտնիքներ թաքցնող տարածություն, որոնք տասնամյակներ շարունակ հուզում են գիտնականերին: Հիմա վերջապես կարող ենք բացել այդ գաղտնիքները: Դա նույնն է, ինչ երեխային ք...
28 / Սեպտեմբեր / 2017
Գիտնականները հայտնաբերել են մարդկությանը սպառնացող նոր վտանգ
  Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մարդկությանը սպառնացող նոր վտանգ՝ աստղակերպերի ընկնելուց և համաշխարհային երրորդ պատերազմից ավելի վտանգավոր է համարվել սուպերհրաբուխների ժայթքումը, հաղորդում է The Independent-ը: Ելոուսթոնի հրաբխի ժայթքումը 100 կմ շառավղով կհանգեցնի կենդանի ամեն ինչի այրմանը, Երկիրը փոշով ու գազով ծածկելուն եւ, հետևաբար, մի քանի տասնամյակ շարունակվող հավերժական ձմռան, տեղեկացնում է NASA-ն:
10 / Սեպտեմբեր / 2017
NASA-ի և BBC-ի վիրտուալ տուրերը՝ Google Earth-ի նոր նախագծում
Google Earth-ը աշխարհով մեկ վիրտուալ էքսկուրսիաներ է ներկայացրել: Նախագիծը կողմնորոշված է դպրոցականների վրա, սակայն հետաքրքիր կլինի նաև մեծերին: Էքսկուրսիաներն ավելացվել են Voyager բաժնում: Ստեղծողների կարծիքով, տուրերը ուսուցիչներին կօգնեն դասընթացներ անցկացնել, իսկ աշակերտներին՝ ավելի թեթև ընկալել աշխարհագրության նյութը: Կայքում կարելի է տեսնել վիքինգների հետքրով ճանապարհորդությունը, Աֆրիկայով տուր կամ Էբոլայի վիրուսի մասին կուրս անցնել, սուզվել օվկիանոսի ստորջրյա աշխարհ: Դասախոսությու...
13 / Օգոստոս / 2017
NASA-ն պատմել է Երկրի համար ամենավտանգավոր գալակտիկաների մասին
NASA-ի մասնագետները հայտարարել են, որ Տիեզերքի տարածքում գոյություն ունեն Երկիր մոլորակի համար շատ վտանգավոր գալակտիկաներ: Նրանց խոսքերով, գերմասիվային սև անցքերը, որոնք տեղակայված են այդ գալակտիկաների կենտրոնում, հագեցած են հզորագույն գրավիտացիայով և մեր մոլորակի համար վտանգ են ներկայացնում: Ինչպես նշում են գիտնականները, հենց այդ սև անցքերի պատճառով տեղի է ունենում գրավիտացիոն դաշտի տեղափոխումը, որը կարող է էապես դեֆորմացնել իրեն շրջապատող տարածքը: Շեղումներին կարելի է հետևել հսկայական հեռադիտ...
8 / Մայիս / 2017
NASA-ն Երկիր մոլորակի լուսավորության ինտերակտիվ քարտեզ է ստեղծել (տեսանյութ)
NASA-ի մասնագետները երկրային հարթության ինտերակտիվ քարտեզ են ներկայացրել, որը նկարահանվել է գիշերային ժամին: Այն ցույց է տալիս, թե ինչպես է մարդկությունը բնակեցված մոլորակում: Հետազոտողների կարծիքով, տվյալները թույլ կտան մասնագետներին օգնել գնահատել քաղաքների ընդլայնման ծավալներն ու հեռանկարները, էներգիայի հանդեպ պահանջարկը և այլն: Գիտնականները նշել են, որ քարտեզի ստեղծումը մեծ ջանքեր է պահանջել: Լուսավորության անընդմեջ փոփոխման պատճառով հետազոտողները ստիպված էին հաշվի առնել Լուսնի ֆազերը, ամպա...
21 / Ապրիլ / 2017
NASA-ն Սատուրնի արբանյակին կյանքի համար բարենպաստ պայմաններ է հայտնաբերել
NASA-ն Սատուրնի սառցե արբանյակ Էնցելադի հարթության վրա կյանքի հնարավոր ծագման պայմաններ է հայտնաբերել: Այդ մասին հայտարարել են տիեզերական գործակալության մասնագետները: Գիտնականների կանխատեսումների համաձայն, Էնցելադում կյանքը կարող է զարգանալ այնտեղ առկա 1,4% մոլեկուլյար ջրածնի և մինչև 0,8% ածխաթթու գազի գոյության շնորհիվ: Նմանատիպ պայմաններում գոյություն ունեն երկրային որոշ օրգանիզմներ: Այսպիսով, նման գործընթացները կարող են ընթանալ նաև Էնցելադի վրա: Էնցելադը արևային համակարգի ամենազարմանալի մարմի...
17 / Ապրիլ / 2017
Տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը նոր ռեկորդ կսահմանի
NASA-ի կին-տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը որոշել է ևս 3 ամիս մնալ օրբիտայում: Այսպիսով, նա բոլոր ամերիկացիների շրջանում ռեկորդսմեն կդառնա, ովքեր երբևէ ապրել են օրբիտալ կայանում: «Ինձ շատ է դուր գալիս այստեղ: Ապրել և աշխատել միջազգային տիեզերակայանի բորտին, որտեղ ես զգում եմ, որ ներդրում եմ կատարում ընդհանուր գործին: Այդ պատճառով ես ձգտում եմ հնարավորին շատ ժամանակ անցկացնել այստեղ»,- իր Twitter-ում հայտարարել է Ուիթսոնը: 2016 թվականի նոյեմբերին միջազգային տիեզերակայան ժամանելուց առաջ, Փ...
10 / Ապրիլ / 2017
Իլոն Մասկը մյուս տարի դեպի Լուսին զբոսաշրջիկներ կուղարկի
SpaceX ամրիկյան մասնավոր տիեզերական ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է դեպի տիեզերք 2 մարդ ուղարկելու իր նախագծի մասին՝ ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների, այլ սովորական մարդկանց, ովքեր արդեն վճարել են ապագա թռիչքի համար: Ճանապարհորդության արժեքը չի հրապարակվում, սակայն, ըստ մասնագետների գնահատականի, ճանապարհորդության արժեքը մոտ 300 մլն դոլար է կազմել: Մասկը հրաժարվել է հրապարակել ապագա տիեզերական զբոսաշրջիկների անունները՝ նշելով, որ նրանք ծանոթ են միմյանց և Հոլիվուդից չեն: Այս տ...
4 / Մարտ / 2017
NASA-ն Երկիր մոլորակի չափով 7 մոլորակներ է հայտնաբերել (տեսանյութ)
Օրերս աստղագետները հայտարարել են 7 նոր մոլորակների հայտնաբերման մասին, որոնք գտնվում են մեկ աստղային համակարգում և Երկիր մոլորակի չափ են: Նրանցում կարող է առկա լինել  ջուր, այսինքն՝ նաև կյանք: Հետազոտողները նշել են, որ հայտնաբերված համակարգը գերազանց հարմար է հետազոտման համար և այդտեղ հնարավոր է կյանք գտնել: Մոլորակները բավականին մոտ են գտնվում իրար. մի երկնային մարմնի մակերևույթից կարելի է տեսնել այլ մոլորակի ամպերը կամ լեռները:  
27 / Փետրվար / 2017
Uber-ը և NASA-ի նախկին ինժեները սկսել են թռչող մեքենաների մշակումը
Uber Technologies տրանսպորտային օնլայն-սերվիսի ղեկավարությունը վարձել է NASA-ի նախկին ինժեներ Մայք Մուռին` որպես ինժեներային բաժնի ղեկավար, որպեսզի նա սկսի Uber Elevate թռչող էլեկտրական տաքսամոտորների մշակման նախագիծը: Մուռը 30 տարի աշխատել է NASA-ի գիտատեխնիկական կենտրոնում և 2010 թվականին դարձել է ուղղահայաց թռիչքով թռչող ապարատների ստեղծման նախագծի հեղինակ: Ըստ ընկերության մտահղացման, Uber Elevate ավտոմեքենաներն ամբողջությամբ աշխատելու են էլեկտրականությամբ և մինչև 240 կմ/ժ արագություն են բացե...
10 / Փետրվար / 2017
Պոլսահայ աշակերտը իրավունք է ստացել NASA-ի տիեզերագնացների պատրաստման ծրագրին մասնակցել
  Ստամբուլի Ֆերիքյոյի Մերամետչյան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Քարան իրավունք է ստացել մասնակցելու NASA-ի տիեզերագնացների պատրաստման կրթական ծրագրին (ATX), տեղեկացնում է asbarez.com-ը: Աշակերտին տրված է հնարավորություն ծանոթանալ NASA-ի տիեզերագնացների հետ, օգտագործել, իրական տիեզերանավերի սիմուլյատորներ, պատրաստել սեփական հրթիռն ու օդ բարձրացնել այն, ստեղծել սեփական ռոբոտներն ու մասնակցել մրցույթի։
4 / Փետրվար / 2017
Սատուրնի օղակները (լուսանկարներ)
NASA-ն հերթական ունիկալ լուսանկարներ է հրապարակել: Cassini տիեզերական ապարատը, որը մոլորակի օրբիտայում է գտնվում, մաքսիմալ որակով Սատուրնի օղակների լուսանկարներ է արել, որոնց օգնությամբ գիտնականները կարող են ուսումնասիրել օղակների առանձնահատկությունները, որոնք նախկինում հնարավոր չէր տեսնել. օրինակ՝ տիեզերական չափերով մանր, 550 կմ-ից սկսած օբյեկտները: Լուսանկարները արվել են օղակների հարթությունից 56,000 կմ հեռավորության վրա:
3 / Փետրվար / 2017
2016-ը ջերմաստիճանի ցուցանիշներով ամենատաք տարին էր
2016 թվականը պատմության ամենատաք տարին է: Այն ջերմաստիճանի ցուցանիշներով գերազանցել է 2015-ի. գրում է BBC-ն: NASA-ի և բրիտանական օդերևութաբանության վարչության տվյալներով՝ անցյալ տարի գլոբալ ջերմաստիճանը Ցելսիուսի 0,07 աստիճանով գերազանցել է 2015-ի ցուցանիշները: Գիտնականների կարծիքով՝ որոշակի դեր է ունեցել Էլ Նինյոյի ֆենոմենը, սակայն հիմնական գործոնը մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումներն են:
19 / Հունվար / 2017
NASA. ինչը և ինչպես է փոխում Երկրի կլիման (տեսանյութ)
Տիեզերական արբանյակների տվյալների հիման վրա  NASA-ն ածխաթթու գազի շարժումն է մոդելավորել, որն արտադրվում է մարդու գործունեության արդյունքում: Հոլովակի համար օգտագործվել են 2014-2015 թվականների տվյալները: Նշվում է, որ արտադրվող ածխաթթու գազի միայն կեսն է  կլանվում օվկիանոսի ու բույսերի կողմից, մյուս մասը մնում է մթնոլորտում՝ մոլորակը տաքացնելով: Ածխաթթու գազը (ջերմոցային) ազդում է Երկիր մոլորակի ջերմային բալանսի վրա, իսկ մթնոլորտում նրա բարձրացումը կլիմայական փոփոխությունների ամենակարևո...
14 / Հունվար / 2017
Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացները նույն օրը Նոր տարին նշել են 16 անգամ
NASA-ի, ՌԴ տիեզերական գործակալության և Եվրոպական տիեզերական գործակալության վեց տիեզերագնացներ, ովքեր այժմ Միջազգային տիեզերակայանում են, կկարողանան Նոր տարին նշել 16 անգամ, գրում է korrespondent.net-ը: Թռիչքների կառավարման կենտրոնում հաշվարկել են, որ տիեզերագնացները 2017 թվականին առաջին անգամ նշելու են՝ թռչելով Նոր Զելանդիայից հարավ-արևմուտք: Կենտրոնում հայտնել են նաև, որ տիեզերագնացները կկարողանան Նոր տարին դիմավորել Քալիֆոռնիա նահանգի տարածքում, Ֆոլքլենդյան կղզիների վրա, Ֆիջի կղզիների մոտ և ...
1 / Հունվար / 2017
NASA-ի արբանյակը լուսանկարել է հյուսիսափայլը
NASA-ի արբանյակը վառ հյուսիսափայլ է արձանագրել: Լուսանկարները ստացվել են Suomi NPP սարքի միջոցով: Արբանյակի տվիչներն այնպես են մշակված, որ կարող են արձանագրել ամենափոքր փայլը կամ աղոտ լուսային ազդանշանը, այդ թվում՝ լուսափայլերը մթնոլորտի շերտերում: Այսպես, տվիչներն արձանագրել են լուսափայլը վերին մթնոլորտային շերտում, ինչը տեղի է ունեցել Երկրի մագնիտոսֆերայի և արեգակնային մասնիկների բախման արդյունքում: 
30 / Դեկտեմբեր / 2016
NASA. տիեզերական 30 վինտաժային լուսանկարները (լուսանկարներ)
NASA-ն ներկայացրել է 1961-1980 թվականներին ամերիկացի տիեզերագնացների կողմից արված 30 լուսանկարները: Կադրերը վկայում են ոչ միայն մարդկության տեխնոլոգիական ձեռքբերումների մասին, այլ նաև ցուցադրում են ճանապարհորդների աչքերով դեպի տիեզերք արված թռիչքները: Լուսանկարները իրենցից ունիկալ փասթաթուղթ են ներկայացնում՝ մարդկանց կողմից տիեզերքից արված առաջին լուսանկարները:
24 / Դեկտեմբեր / 2016
NASA Sees Holiday Lights from Space. ամանորյա լույսերը՝ տիեզերքից (տեսանյութ)
Ձմեռային արձակուրդների ժամանակ խոշոր քաղաքների լույսերը ուժեղանում են 30%-ով, իսկ շրջաններում՝ 50%-ով: Վայրեր, որտեղ լույսերը վառ են 50%-ով` քարտեզում նշված են կանաչ կետերով: Խոշոր քաղաքները նշված են դեղին գույնով: Տոնական լույսերը հաջողվել է ֆիքսել Suomi NPP արբանյակի օգնությամբ, որը NASA-ի և NOAA-ի (Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտումների ազգային գրասենյակ) կողմից օրբիտա է ուղարկվել մի քանի տարի առաջ: Վերջին տարիների ընթացքում այս արբանյակի շնորհիվ գիտնականները հետազոտել են մեր տիեզերքի 70 ...
16 / Դեկտեմբեր / 2016

Լրահոս
Ամենադիտված