10:00 - 27/Сентябрь/2017  #Наука и техника

Google-ը 19 տարեկան է (տեսանյութ)

 

Չնայած Գուգլ (Google) ընկերությունը հիմնվել է 1998 թվականի սեպտեմբերի 4-ին, իսկ Google.com դոմենը գրանցվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին, որոնիչը (2000 թվականից) երբեմն իր ծննդյան օրը նշում է ուրիշ օր․ ինչպես սեպտեմբերի 7-ին, այնպես էլ 27-ին:

Որոնողական համակարգը պատկանում է Գուգլ Ինքորփորեյթեդ (անգլերեն՝ Google Inc.) ընկերությանը։ Ամենաշատ գործածվող որոնողական համակարգն է (79.65 %)։ Ամսական ընդունում է ավելի քան 41 մլրդ 345 մլն հարցում, ինդեքսավորում է ավելի քան 25 մլրդ վեբ-էջ, կարող է տեղեկատվություն գտնել 191 լեզուներով (2009թ. հոկտեմբերի 15-ից սկսած)։ Կարող է որոնել PDF, RTF, PostScript, Մայքրոսոֆտ Վորդ, Մայքրոսոֆտ Էքսել, Մայքրոսոֆտ ՓաուերՓոյնտ և այլ ձևաչափերի փաստաթղթերում։

Google-ն անվանելիս հիմնադիրները դիմեցին մաթեմատիկոս Էդվարդ Կասներին, որը 30-ական թվականներին Googol տերմինը տվել էր մի թվի, որը ունի 100 հատ զրո: Դոմենը գրանցելիս նրանք թույլ տվեցին ուղղագրական սխալ, որը պահպանվել է մինչ օրս:


#Google  #սեպտեմբերի 19 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему