10:19 - 28/September/2017  #Science and technology

NASA-ն կուսումնասիրի Արեգակը

 

NASA-ն և Հոպկինսի անվան համալսարանի կիրառական ֆիզիկայի մասնագետները տիեզերական հեռակառավարվող սարք են մոնտաժում, որը կարձակվի 2018 թվականի հունիսին: Առաքելության հիմնական նպատակը Արգեակի ուսումնասիրություն է, հաղորդում է NASA-ն:

Ծրագրի նախապատրաստական աշխատանքներին մասնակից Նիքի Ֆոքսն ասել է. «Մենք կթափանցենք բազմաթիվ գաղտնիքներ թաքցնող տարածություն, որոնք տասնամյակներ շարունակ հուզում են գիտնականերին: Հիմա վերջապես կարող ենք բացել այդ գաղտնիքները: Դա նույնն է, ինչ երեխային քոլեջ ուղարկելը, ես գիտեմ, որ սարքը մեզ կգրի, մեծ ծավալի տվյալներ կփոխանցի և ամեն ինչ հրաշալի կլինի»:

Տիեզերագնաց սարքը նախ յոթ պտույտ կկատարի Վեներա մոլորակի շուրջ, իսկ 2024 թվականին կմտնի Արեգակի ուղեծիր: Արևի շուրջ այն 24 պտույտ է կատարելու՝ յուրաքանչյուր պտույտով ավելի մոտենալով Արեգակին:


#NASA 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions