18:30 - 2/Октябрь/2017  #Наука и техника

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

 

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները:

Մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար,հաղորդում է guardian-ը:

Գիտնականները կկիսեն Նոբելյան մրցանակի հանձնաժողովի կողմից տրվելիք 1.1 մլն եվրոն:


#Նոբելյան մրցանակակիրներ 2017 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему