11:45 - 8/Октябрь/2017  #Наука и техника

Panasonic-ը սննդի կալորիաները հաշվող սարք է ներկայացրել (տեսանյութ)

 

«CaloRieco» սարքը կարող է առանց հպումի չափել ուտելիքի կալորիականությունը,հայտնում է nevainfo-ն:

«CaloRieco»-ն շատ պարզ է աշխատում։ Սարքի ներսում դնում եք պատրաստի ուտեստով ափսեն, եւ կափարիչը փակվում է։ Մոտ 10 վայրկյան անց սարքը տալիս է անհրաժեշտ տեղեկությունը՝ քաշը, կալորիականությունը, սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի քանակը։

«Սննդի տարբեր բաղադրիչները ինֆրակարմիր ճառագայթներն արտացոլում են տարբեր կերպ։ Հենց դրանց շնորհիվ էլ սարքը ճանաչում է ուտելիքը եւ տեղեկությունն ուղարկում սմարթֆոնին»,-նշում է «Panasonic»-ի բիզնեսի զարգացման տնօրենը:


#Panasonic 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему