12:45 - 2/December/2017  #Lifestyle

Louis Vuitton-ը Տեխասում ռանչո է գնել


LVMH կոնցեռնը Ալվարադոյում ռանչո գնելու մասին համաձայնագիր է գնել՝ 3,993 մարդկանց բնակչությամբ Դալասի քաղաքամերձ տարածքում:

1,2 ք/կմ տարածքով ռանչոն գնելու նպատակը Louis Vuitton-ի կաշվից արտադրանքի պատրաստման արհեստանոցի կառուցումն է. բրենդն արդեն 2 կաշվե արտադրամասեր ունի Կալիֆորնիայում: Տեխասյան ռանչոն կոնցեռնը շրջանում ընտրել է խոշոր եղջյուրավոր անասունի կուտակման եւ 6 անասնաբուծական ֆերմաների գտնվելու համար: Հիշեցնենք, որ հունվարին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Բերնար Առնոն նշել է, որ նախատեսում է ԱՄՆ-ում ընդլայնել կոնցեռնի արտադրությունը:

Ռանչոյի արժեքը գաղտնի է պահվում, սակայն Sotheby's աճուրդի տան ցուցակում 2 անգամ քիչ տարածքով հարեւան ռանչոն մոտ 832,500 դոլար արժե: Ալվարադոյում կաշվե արտադրության արհեստանոցի բացումը նշանակված է 2019 թվականի վրա:

Բյուրոկրատ
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions