14:00 - 3/Декабрь/2017  #Общество

Ծնեցման մասնագետները – 2

Սկիզբը՝ աղյստեղ

ԳԱՐԴԱՍԻԼ

Ասել էի. ընդսմին, էս ամենը միտս եկավ, երբ հանկարծ Սերժ Սարգսյանի աշխարհացունց հայտարարությունը հիշեցի, թե Հայաստանում 2040 թվականին 4 մլն մարդ է ապրելու՝ բը-նակ-չու-թյուն։

Գրել էի. սա էլ մի առանձին ոգևորիչ թեմա է։ Այս մասին՝ հետո։

Հետո-ն հիմա է։ Սկսենք։ Պոտենցիալ առումով աշխարհում ՏԱՍԸ միլիոն մարդ կա, որ (այս կամ այն չափով) իրեն հայ է համարում։ Ոչ պոտենցիալ առումով Հայաստանում այսօր ապրում է ԱՌԱՎԵԼԱԳՈւՅՆԸ ԵՐԵՔ միլիոն հայազգի, նվազագույնը՝ ՄԵԿ և ԿԵՍ միլիոն (ես այս թվին եմ կողմնակից)։

Փաստորեն, որևէ մեկնարկային թվից եթե սկսենք՝ մեկ ու կեսից կամ երեքից, կամ նույնիսկ մեկ միլիոնից, կպարզենք, որ Սարգսյանը, հայտարարելով սենսացիայի մասին, այդ 4 մլն բը-նակ-չու-թյունը երբ ասել, որպես իր այսօրվա փառավոր գործերի վաղվա հաղթանակ՝ անհասկանալի հաշվարկներից է ելել։ Սարգսյանի հաղթանակն այն է, փաստորեն, որ քսաներկու-քսաներեք տարում մենք աշխարհի թերևս արդեն 20 000 000 000 ... ք-ս-ա-ն մ-ի-լ-ի-ա-ր-դ բնակչության դիմաց ունենալու ենք չորս միլիոն հայաստանցի՝ փաստացի հայ, որ լեզուն տիրապետում է, այբուբենը գիտի, քրիստոնյա առաքելական է...և այլն։ Սարգսյանի հաղթանակը...փաստացի նոնսենս է, խայտառակություն։ Ինքնին խայտառակություն է, որ նա այս թիվը որպես նվաճում է տարփողում։ Սարգսյանի հաշվարկով մենք ՈՉԻՆՉ ենք լինելու, ինչպես հիմա էլ փաստացի ԵՆՔ, բայց աշխարհի ժողովուրդը ԴԵՌ տասը միլիարդ էլ չկա։

 

Միհրդատ Եվպատոր

Ամբողջական՝ «Չորրորդ Իշխանությունում»


#«ՉԻ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

На эту тему