22:00 - 3/December/2017  #Society

ՉԻ - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Էդուարդ Նալբանդյան

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

Կենդանակերպի նշանը՝ Կալաբոկ։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տրավմատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Ռուսական բոլոր հեռուստաալիքներով կթքեն Հայաստանի երեսին։ Հանկարծ ծպտուն չհանեք, թե չէ կզրկվեք ՌԴ քաղաքացիությունից։

Երեքշաբթի օրը Հիդրոմետ ծառայությունից տեղեկանք վերցրեք, որ նախորդ օրը անձրև էր գալիս։

Չորեքշաբթի օրը մեկնեք Մոսկվա և փորձեք բացատրել, որ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում միակ փոփոխությունն այն է լինելու, որ կաշառքը եվրոյով են վերցնելու։

Հինգշաբթի օրը զգույշ եղեք։ Հնարավոր է՝ Մոսկվայում արձանագրվի թշերի քաշքշում։

Ուրբաթը բարենպաստ է դիվանագիտական կտրուկ քայլերի համար։ Ռուսաստանում ՀՀ դեսպանին հանձնարարեք ի նշան բողոքի երեք օր շարունակ տանը ռուսական հեռուստաալիքներ նայելիս մի քիչ ցածրացնել ձայնը։

Շաբաթը և կիրակին ինչպես միշտ անցկացրեք ընտանիքի հետ՝ Եվրամիության շրջանակներում։


#«ՉԻ» 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions