20:30 - 2/December/2017  #Society

3 մլն 302 հազար դրամ՝ ՊՆ կայքի ձևավորման համար

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետի ՊԺԿ Կ. Կարապետյանի, ով գործում է նախարարության կանոնադրության հիման վրա ՝ այսուհետև Պատվիրատու, մի կողմից և «Զում Գրաֆիկս» ՍՊԸ-ն ի դեմս տնօրեն Ս. Չոբանյանի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, այսուհետև Կատարող, մյուս կողմից 2017 թվականի օգոստոսի 8-ին կնքել են պայմանագիր` համաձայն որի «Զում Գրաֆիկս» ՍՊԸ-ն պետք է իրականացնի ՀՀ պաշտպանության նախարարության համացանցային էջի ձևավորման ծառայություններ, կայքի վիզուալ նախագծում, կոդավորում, ծրագրավորում, թերությունների ուղղում և այլն:

Այս ծառայությունների համար ՀՀ ՊՆ-ն անկանխիկ տարբերակով՝ բանկային փոխանցումների միջոցով, կատարող ընկերությանը պետք է փոխանցի 3.302 000 (երեք միլիոն երեք հարյուր երկու հազար) ՀՀ դրամ:

Ընդ որում՝ սա նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից:

 

Լուսինե Առաքելյան

#մեկ անձից գնումներ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions