12:00 - 2/December/2017 

ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կապահովի ծառայությունների անընդհատությունը

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հանձնարարականը և հաշվի առնելով արտահանման/ներմուծման ծավալների հնարավոր աճը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 8-ը կաշխատի հատուկ ռեժիմով՝ նաև շաբաթ, կիրակի և տոնական օրերին, տեղեկացնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման բեռների ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով՝ Ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժիններում, մարզային և սահմանային հսկիչ բոլոր կետերում այդ ժամանակահատվածում կսահմանվի հերթապահություն:

Ծառայությունը տեղեկացնում է, որ սպասարկման կենտրոնը նույնպես կաշխատի հատուկ ռեժիմով՝ հնարավորինս արագ տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:


#ՍԱՊԾ 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions