10:29 - 3/Դեկտեմբեր/2017  #Պաշտոնական

Շիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

 

ՀՀ Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն երեկ՝ դեկտեմբերի 2-ին վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ մարզում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. մասնավորապես՝ այժմ արդեն քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները: Ակտիվ քննարկման փուլում են նաև Ամասիայի տարածաշրջանում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարության հարցերը: Վերջինս, մարզպետ Խաչատրյանի խոսքով, էապես կկարողանա փոխել մարզի գյուղատնտեսական իրավիճակը: Շիրակի մարզպետը կառավարության ղեկավարին զեկուցել է, որ շարունակական աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի շրջանակում առաջարկվող շահավետ պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Մարզպետ Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել 15 ներդրումային ծրագիր. հաստատվել է «Շիրակ» հյուրանոցի կառուցման ծրագիրը, առաջիկա օրերին կհաստատվի նաև մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագիրը: Բիզնես ծրագրեր են իրականացվում նաև Արթիկ քաղաքում. նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ, առաջիկայում աշխատանքները կսկսի նաև ծխախոտի արտադրության գործարանը, որը նախատեսում է ծխախոտ արտահանել դեպի Ռուսաստան, Ուկրաինա: Առաջընթաց կա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. 2017թ. նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած համաժողովից հետո արդեն 2 ընկերություն գրասենյակ է բացել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Մարզպետը նշել է, որ վերջին ամիսների կտրվածքով գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում մասնավոր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ 2017թ. սեփական եկամուտների հավաքագրման առումով էական աճ է արձանագրվել. 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրումն ավելի է շուրջ 200 մլն դրամով: Շիրակի մարզպետի խոսքով՝ ներուժն ավելի մեծ է, և այն լիարժեք օգտագործելու նպատակով այժմ քննարկման փուլում են սեփական եկամուտների հարկային բազայի ճշգրտման, ինչպես նաև համայնքներին տրվող դոտացիաների և սուբսիդիաների մեխանիզմի բարելավման հարցերը՝ ավելի վճարած համայնքներին ավելի մեծ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Աղբահանության ոլորտում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. ուսումնասիրվել և քարտեզագրվել է 337 աղբանոց, փակվել է 228-ը, նախատեսվում է փակել ևս 22-ը։ 2017թ. նոյեմբերի դրությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների դիմաց կնքվել է 1972 պայմանագիր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է հավաքվել մոտ 24 մլն դրամով: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Խոսելով զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ շարունակվում են աշխատանքները քաղաքային, պատմամշակութային և արկածային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Որոշակի արդյունքներ կան արկածային տուրիզմի մասով. մշակման փուլում է գտնվում Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփի լճի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:

Ինչ վերաբերում է Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրին, մարզպետի խոսքով, այն տրամադրություն փոխող և զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող ծրագիր է, որը կարող է դառնալ թե´ Գյումրին, թե´ Շիրակի մարզն առաջ տանող լոկոմոտիվը: Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ Ռուսթավելի փողոցի վերաբացումից հետո ավելացել է Գյումրիում գույք ձեռք բերելու, ներդրումներ կատարելու առումով հետաքրքրվողների թիվը, և այժմ մշակվում է բիզնես կատալոգ՝ քաղաքի և հարակից ենթակառուցվածքների ներդրումային հնարավորությունների մասին: Ամբողջ թափով քննարկվում են նաև Շիրազի փողոցի վերականգնմանը վերաբերող հարցերը, իսկ արդեն վերաբացված Ռուսթավելի փողոցում նախատեսվում է կազմակերպել ամանորյա տոնավաճառ:


#Կարեն Կարապետյան  #Արթուր Խաչատրյան 
Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս
Ամենադիտված
Ս.Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր
4/Դեկտեմբեր/2017 - 9:30
Աստղագուշակ. Դեկտեմբերի 4
3/Դեկտեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում
3/Դեկտեմբեր/2017 - 22:30
ՉԻ - ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Էդուարդ Նալբանդյան
3/Դեկտեմբեր/2017 - 22:00
Հոսանքազրկում դեկտեմբերի 4-ին
3/Դեկտեմբեր/2017 - 21:30
Oզզի Oսբորն. Ռոքը լսել է պետք, ոչ թե խոսել դրա մասին
3/Դեկտեմբեր/2017 - 21:00
31 մլն դրամի պայմանագիր՝ նախագահականի և «Էրեբունի-Պլազա»-յի միջև
3/Դեկտեմբեր/2017 - 20:30
Տեր-Պետրոսյան. ՀՀԿ-ն ոչ միայն զբաղված է Նժդեհի անունը արատավորելով, այլև Հայաստանը դնելով մի խայտառա...
3/Դեկտեմբեր/2017 - 19:58
Հարցում. Որքան արժե ձեթը երևանյան խանութներում և սուպերմարկետներում
3/Դեկտեմբեր/2017 - 19:30
Թուրքիայի ղեկավարը 65 տարվա ընդմիջումից հետո կայցելի Հունաստան
3/Դեկտեմբեր/2017 - 19:00
Այսօր «Գերլուսնի» օր է
3/Դեկտեմբեր/2017 - 18:30
Ծնեցման մասնագետները – 2
3/Դեկտեմբեր/2017 - 14:00
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
3/Դեկտեմբեր/2017 - 13:30
Ադրբեջանի հրետանավորները վարժանքներ են անցկացրել Նախիջևանում
3/Դեկտեմբեր/2017 - 13:02
2400 դոլար արժողությամբ W2018 հեռախոս
3/Դեկտեմբեր/2017 - 12:30
Աննա Վինտուրն ու Շեյն Սմիթը՝ Vogue-ի և Vice-ի տեսահոլովակում
3/Դեկտեմբեր/2017 - 12:00
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել (տեսանյութ)
3/Դեկտեմբեր/2017 - 11:30
Հաշմանդամների միջազգային օր
3/Դեկտեմբեր/2017 - 11:00
Շիրակի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը
3/Դեկտեմբեր/2017 - 10:29
Մովսես Գորգիսյան. Սուգը հավերժ է, եթե պայքար չկա (տեսանյութ)
3/Դեկտեմբեր/2017 - 10:02
Սարգսյան. Դուք պատասխանում եք բոլոր նրանց, ովքեր փորձում են պոկել մեզնից մի բան
3/Դեկտեմբեր/2017 - 9:45
Ճանապարհները Հայաստանում
3/Դեկտեմբեր/2017 - 9:30
Աստղագուշակ. Դեկտեմբերի 3
2/Դեկտեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում
2/Դեկտեմբեր/2017 - 22:30
Առաջին լուսավորիչների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
2/Դեկտեմբեր/2017 - 22:00
Շինարարության շուրջ 43,1%-ը կատարվել է միջազգային կազմակերպությունների միջոցներով
2/Դեկտեմբեր/2017 - 21:32
Կենտրոնի թաղապետի դրամական միջոցները 177 մլն է, իսկ ստացված եկամուտը՝ 1 մլն 661,520 դրամ
2/Դեկտեմբեր/2017 - 21:00
3 մլն 302 հազար դրամ՝ ՊՆ կայքի ձևավորման համար
2/Դեկտեմբեր/2017 - 20:30
Որտեղի՞ց սպասել ռուսական «պատասխան հարվածը»
2/Դեկտեմբեր/2017 - 20:00
Նախատեսվածից շատ ուղևորներ տեղափոխելու վտանգները (տեսանյութ)
2/Դեկտեմբեր/2017 - 19:00
Հայաստանը բարգավաճ երկրների վարկանիշային աղյուսակում 96-րդն է
2/Դեկտեմբեր/2017 - 18:30
«ՉԻ». «Իգլա» և «լվացք»
2/Դեկտեմբեր/2017 - 14:00
ԱՀ ՊՆ. 7 օր առաջնագծում
2/Դեկտեմբեր/2017 - 13:42
Tommy Hilfiger-ը՝ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար
2/Դեկտեմբեր/2017 - 13:32
ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը
2/Դեկտեմբեր/2017 - 13:15
1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը
2/Դեկտեմբեր/2017 - 13:00
Louis Vuitton-ը Տեխասում ռանչո է գնել
2/Դեկտեմբեր/2017 - 12:45
Հրապարակվել է 2018-ին շուկայի ստուգումների տարեկան ծրագիրը
2/Դեկտեմբեր/2017 - 12:31
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին
2/Դեկտեմբեր/2017 - 12:16
Մոսկվայում 100-ից ավել չվերթ է հետաձգվել
2/Դեկտեմբեր/2017 - 12:03
ՍԱՊԾ-ն նախատոնական և տոնական օրերին կապահովի ծառայությունների անընդհատությունը
2/Դեկտեմբեր/2017 - 12:00
Սուրենյան. Աշոցքում՝ -21աստիճան ցուրտ
2/Դեկտեմբեր/2017 - 11:45
Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման վերաբերյալ (տեսանյութ)
2/Դեկտեմբեր/2017 - 11:30
ՀՔԱՎ. ՊՆ-ն չի պատրաստվում գաղտնազերծել զինծառայության սահմանափակումների ձեռնարկը
2/Դեկտեմբեր/2017 - 11:15
Այսօր Ստրկության վերացման պայքարի միջազգային օրն է
2/Դեկտեմբեր/2017 - 11:00
Հնարավոր բռնություն կալանավորի նկատմամբ ‹‹Նուբարաշեն›› ՔԿՀ-ում: Դիտորդների խմբի գործունեության խոչըն...
2/Դեկտեմբեր/2017 - 10:46
Իրազեկում է Անձնագրային վարչությունը
2/Դեկտեմբեր/2017 - 10:30
Քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը
2/Դեկտեմբեր/2017 - 10:15
Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն
2/Դեկտեմբեր/2017 - 10:00
«Հրապարակ». Դավիթ Հարությունյան. Ինչքանո՞վ է հիմնավոր, որ իրավապահը գա ասի՝ որտեղի՞ց քեզ էդ հարստութ...
2/Դեկտեմբեր/2017 - 9:55
«ՀԺ». Մոդեստ Կոլերով. Տարրական հիմարություն
2/Դեկտեմբեր/2017 - 9:50
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը հրաժարական է տվել
2/Դեկտեմբեր/2017 - 9:45
«Փաստ». Վահրամ Մարտիրոսյան. Ոչ թե վիրավորանքի, այլ քարոզչության մեջ թաքնված խնդրի մասին
2/Դեկտեմբեր/2017 - 9:40
«Ժողովուրդ». Դոն Պիպոյի գործի հետքերով
2/Դեկտեմբեր/2017 - 9:35
Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օր
2/Դեկտեմբեր/2017 - 9:30
«Առավոտ». «Տարօրինակ է, որ արձագանքում է ՌԴ արտգործնախարարը»
2/Դեկտեմբեր/2017 - 9:25
«Ժամանակ». Հայաստանում տնտեսական աճը կտրուկ դանդաղել է
2/Դեկտեմբեր/2017 - 9:20
«168 ժամ». Ում է ուղղված ՀԱՊԿ-ի հայտարարությունը
2/Դեկտեմբեր/2017 - 9:15
«Ժողովուրդ». Հոկտեմբերին կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը
2/Դեկտեմբեր/2017 - 9:10
«ՉԻ». Հեռուն գնացող կոռուպցիա
2/Դեկտեմբեր/2017 - 9:05
Որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
2/Դեկտեմբեր/2017 - 9:00
Աստղագուշակ. դեկտեմբերի 2
1/Դեկտեմբեր/2017 - 23:00
Եղանակը Հայաստանում. Տեղումներ չեն լինի
1/Դեկտեմբեր/2017 - 22:30
Խորհուրդներ` ոստիկանների հետ շփվելու համար (անիմացիոն տեսանյութ)
1/Դեկտեմբեր/2017 - 22:00
Yves Saint Laurent. Y բույրի գովազդային դեմքը
1/Դեկտեմբեր/2017 - 21:30
«Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ռուսաստանյան լրատվամիջոցներով հակահայկական արշավը»
1/Դեկտեմբեր/2017 - 21:00
Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
1/Դեկտեմբեր/2017 - 20:53
Անի Հովհաննիսյան.Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց ծառայությունները կարող են մատուցել նույնիսկ Ադր...
1/Դեկտեմբեր/2017 - 20:43
Ականի պայթունից վիրավորված Նարեկ Հովեյանը կոնտակտի մեջ է մտնել
1/Դեկտեմբեր/2017 - 20:30
Արմեն Բաղդասարյան. Սերժ Սարգսյանը անկեղծ չէր. հնարավոր է՝ ֆորս-մաժորային իրավիճակներ լինեն (տեսանյու...
1/Դեկտեմբեր/2017 - 20:00
Չավուշօղլու. Արցախ մեկնած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել
1/Դեկտեմբեր/2017 - 19:45
Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իսրայելցի ներդրողների համար
1/Դեկտեմբեր/2017 - 19:30

Այս թեմայով