21:00 - 3/December/2017  #Society

Oզզի Oսբորն. Ռոքը լսել է պետք, ոչ թե խոսել դրա մասին

 

«Բոլոր այս խոսակցությունները մետալի ու հարդ ռոքի մասին… ես չեմ ստորագրի եւ ոչ մի բառի տակ: Ռոքը պարզապես լավ երաժշտություն է: Այն լսել է պետք, ոչ թե խոսել դրա մասին»:

Օզզի Օսբորն

Անգլիացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից Oզզի Oսբորնը (իրական անունը  Ջոն Մայքլ Օսբորն) ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 3-ին:

Խմբի առաջին սեփական երգը դարձավ «Black Sabbath»-ը, որը գրվել է 1963 թվականի համանուն սարսափ ֆիլմի ազդեցության տակ։ Դա պրոգրեսիվ-բլյուզ էր, գրված կոմպոզիտոր Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտի «Մարս»-ի մոտիվներով։ Մինչ այդ երգում էին այլ կատարողների երգերի քավր-տարբերակները։

1969-1970 թվականներին խումբը նվագում էր տարբեր ակումբներում, միաժամանակ աշխատելով սեփական նյութերի վրա։ Մի անգամ, ինչ-որ մեկը ուշադրություն դարձրեց բիրմինհեմյան քառյակի սեփական երգի՝ «Black Sabbath»-ի վրա, միտք առաջացավ կատարել առաջին ձայնագրությունը։ Երիտասարդները պարզեցին, որ գոյություն ունի խումբ՝ «Earth» անունով։ Այդ պատճառով խումբը վերանվանեցին «Black Sabbath»՝ իրենց առաջին երգի անունով։ 1970 թվականի հունվարին խմբին հաջողվում է ձայնագրել իրենց առաջին ալբոմը։1975 թվականին խումբը որոշում է փոխել մենեջերին։ «Black Sabbath»-ի նոր մենեջեր դարձավ Դոն Արդենը, Օզզի Օսբորնի ապագա կնոջ՝ Շերոն Օսբորնի հայրը։

1977 թվականին Օզզին հեռանում է Black Sabbath-ից, նրան փոխարինում է Դեյվ Ուոկերը։ Խումբը սկսում է «Never Say Die» ալբոմի ձայնագրությունը, սակայն 1978 թվականի սկզբում Օսբորնը վերադառնում է։ Այդ ժամանակ Օզզին ցավում էր հոր մահը, ակտիվորեն չարաշահելով ալկոհոլն ու թմրադեղերը։ Համաձայն այլ տվյաների, Օզզիի հարբեցողությունը սկսել է դրանից շատ ավելի շուտ։ Այոմին հավաստիացնում էր, որ այդ պահից մի քանի տարի առաջվանից Օզզիին սթափ չէր տեսել։ Ալբոմի ձայնագրությունները մեծ դժվարություններով էին ընթանում, մասնավորապես, Օզզին պահանջում է վերաձայնագրել բոլոր երգերը, ներառյալ Junior’s Eyes երգը, որը Օսբորնը նվիրել էր հորը։ Ալբոմին հաջորդեց ճանապարհորդություն, որից հետո Օզզին վերջնականապես դուրս եկավ խմբից։

 


#Oզզի Oսբորն  #դեկտեբերի 3 
Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions