Թուրքիայի ղեկավարը 65 տարվա ընդմիջումից հետո կայցելի Հունաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփթ Էրդողանը դեկտեմբերի 7-8-ը այցելելու է Հունաստան: Հունաստանի նախագահի հրավերով կայանալիք երկօրյա պաշտոնական այցի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները, փոխանցում է interfax-ը
Նշենք, որ վերջին անգամ Թուրքիայի նախկին նախագահներից Ջելալ Բայարը Հունաստան էր այցելել 1952 թվականին: