23:00 - 3/December/2017  #Lifestyle

Աստղագուշակ. Դեկտեմբերի 4

Խոյ

Աստղերը խոստանում են Ձեզ աջակցել ֆինանսական գործերում: Սա հրաշալի օր է, որ բազմապատկեք Ձեր կապիտալը: Ուրեմն եթե Դուք եկամուտներն ավելացնելու ծրագիր ունեք, ապա այն իրականացնելու ժամանակն է: Խոսակցությունը ղեկավարության հետ աշխատավարձն ավելացնելու մասին, նոր նախագիծը կյանքի կոչելը, դրամական ներդրումները՝ ցանկացած քայլ, հետագայում կարող է հաճելիորեն ծանրացնել Ձեր դրամապանակը:

Ցուլ

Այսօր կհայտնվեք իրադարձությունների հորձանուտում: Աստղերը Ձեզ այնպիսի հատկություններով են օժտում, ինչպիսիք են եռանդունությունը, որոշումներն արագ ընդունելու կարողությունը և սուր միտքը: Ձեզ համար դժվար կլինի մի տեղում մնալը: Իրադրությունը կպահանջի, որ միաժամանակ լինեք տարբեր տեղերում: Դուք, ի դեպ, դեմ չեք լինի այս եռուն գործունեությանը, մանավանդ որ այն նաև օգտակար է: Այսօրվա ինչ-ինչ իրադարձություններ կամ ծանոթություններ կարող են Ձեզ հաճելի անակնկալներ մատուցել:

Երկվորյակներ

Այսօր Ձեզ համար կարևոր է տունը: Ձեր գործողություններն ուղղված են նրան, որ օգուտ տաք Ձեր ընտանիքին կամ բնակարանին՝ թեկուզ կահույքը տեղաշարժելով կամ տան տարածքը կարգի բերելով: Աստղերը խոստանում են, որ Ձեր բոլոր գնումները կամ քայլերը այդ նպատակի համար հաջող են լինելու՝ ուրախացնելով թե՛ Ձեզ, թե՛ Ձեր մտերիմներին: Այսօր Ձեզ համար գլխավորն այն է, որ Ձեր կենցաղն ուրիշների հետ չհամեմատեք, թե չէ կարող եք անիմաստ փչացնել Ձեր տրամադրությունը:

Խեցգետին

Այսօր լցված եք եռանդով ու ինքնավստահությամբ: Իրադրությունը կստիպի, որ հայտնվեք ուշադրության կենտրոնում, սակայն Դուք հաջողությամբ կհաղթահարեք այդ դժվարությւոնը: Դուք ոչ միայն կլուծեք Ձեր խնդիրները, այլև կանեք դա յուրահատուկ փայլով: Ճիշտ է, այսօր պետք է պատրաստ լինեք նրան, որ նման անհամեստ պահվածքը կառաջացնի շրջապատողների նախանձը: Չնայած դա ողջ օրը հաղթանակի շողերում լողալու ամենափոքր գինն է:

Առյուծ

Այսօր ի զորու կլինեք անելու այն, ինչն անհնարին էր թվում մեկ ամիս կամ մեկ շաբաթ առաջ: Աստղերը Ձեզ կօժտեն ակտիվությամբ և վճռականությամբ, ինչպես նաև հաջողությամբ՝ գործերում: Սրա շնորհիվ Դուք հաստատ կիմանաք՝ ինչ անեք և ինչպես: Միակ «բայց»-ը հետևյալն է. Դուք կիմանաք նաև, թե ինչ պետք է անեն ուրիշները: Իսկ շրջապատողներին հազիվ թե դուր գա այն միտքը, որ պիտի քաշեն Ձեր լուծը, դրա համար էլ օրվա ընթացքում պետք է լավ նախապատրաստվեք նրանց խղճուկ բողոքներին…

Կույս

Բացառված չէ, որ այսօր Դուք կուզենաք ինչ-որ մեկի հետ մրցել: Ցանկացած բան կարող է ազարտի ծնունդ տալ: Գլխավորն այն է, որ շրջապատողները հասկանան՝ Դուք ոչնչով չեք զիջում մյուսներին: Չդիմադրեք այս ցանկությանը, քանի որ հենց դրանով օրը կդառնա գունեղ և հետաքրքիր: Կարևոր է, որ ամեն ինչ չափի մեջ լինի, և մրցակցությունը չվերածվի սեփական գերազանցությունն ապացուցելու պատերազմի:

Կշեռք

Այսօր հանկարծ շատ խանդոտ կդառնաք: Ընդ որում, բնավ պարտադիր չէ, որ այդ զգացումն ուղղված լինի սիրելիին, և որ դրա համար առիթ կունենաք: Գործնականում ամեն մեկը՝ ընկերը, հարազատը, գործընկերը, այսօր կարող է դառնալ անբացատրելի խանդի առարկա: Աստղերը խորհուրդ են տալիս, որ հարաբերություններ պարզելու գայթակղությանը չտրվեք: Դա ոչ մի լավ բան չի խոստանում: Մտածե՛ք, որ Ձեր ընկերների ընկերները Ձեր հակառակորդները չեն: Նրանք կարող են դառնալ նաև Ձեր ընկերները…

Կարիճ

Այսօր ինքներդ Ձեզ կգերազանցեք թե՛ նոր ծանոթություններ հաստատելու, թե՛ դրանք զրոյացնելու գործում: Օրվա պարգևած եռանդը բավարար է, որ նոր կապեր հաստատեք՝ գործնական կամ ռոմանտիկ: Իսկ հին ծանոթների հարցում գործերն այնքան էլ լավը չեն: Դուք այսօր անզուսպ եք և կարող եք փչացնել հարաբերություններն անգամ լավագույն ընկերոջ հետ: Որպեսզի այդպիսի բան չլինի, Դուք պետք է խուսափեք վիրավորական արտահայտություններից: Մտածե՛ք, որ խոսում եք անծանոթի հետ…

Աղեղնավոր

Այսօր գործը, որին նվիրել եք Ձեր ժամանակը և ուժերը, վերջապես հաճելի պտուղներ կբերի: Դա կարող է լինել դրամական պարգև, բարոյական աջակցություն, աշխատանքի բարձր գնահատական կամ ուղղակի հաճելի անակնկալ. մի խոսքով՝ հաջողությունն իր բոլոր դրսևորումներով Ձեր ձեռքում է: Ի դեպ, Դուք հակված չեք թուլանալու: Հակառակը, հաջողությունը Ձեզ կխթանի և կստիպի ակտիվ գործել: Չէ՞ որ մի բան է նպատակը տեսնելը, և բոլորովին այլ բան՝ զգալը, թե Ձեր ջանքերի շնորհիվ այն ինչպես է մարմին ստանում…

Այծեղջյուր

Այսօր դժվար թե կարողանաք զսպել փողը քամուն տալու գայթակղությունը: Իրադրությունը պարբերաբար կստիպի այս կամ այն անպետք բանը գնել կամ էլ գումար ներդնել «շա՜տ վստահելի» գործի մեջ: Մի՛ արեք դա: Եթե նույնիսկ Ձեզ թվում է, որ առանց այդ իրի կյանք չունեք, ամեն ինչ տեղը տեղին կշռադատե՛ք և հետաձգե՛ք առևտուրը: Ճակատագրի փորձությանը չենթարկվելու համար աստղերը խորհուրդ են տալիս խուսափել փայլուն ցուցափեղկերից և հեռուստացույց չմիացնել, որպեսզի գովազդի թուլակամ զոհ չդառնաք:

Ջրհոս

Այսօր շատ հաճելի և օգտակար անակնկալ կունենաք: Հնարավոր է, որ Դուք փողոցով քայլելիս խոշոր թղթադրամ գտնեք կամ շահեք վիճակախաղում կամ էլ ստանաք հին պարտքը: Իսկ գուցե մի մեծ նվե՞ր ունեք Ձեր երկրպագուից… Տարբերակները շատ են, ուրեմն պետք է պատրաստ լինեք ճակատագրի բոլոր նվերներին: Եվ որպեսզի դրանք ձեռքից բաց չթողնեք, պետք է ուշադիր նայեք Ձեր շուրջը, ինչպես նաև ոտքերի տակ…

Ձկներ

Այսօր աստղերը Ձեզ օժտում են առողջ հավակնություններով, նախաձեռնողականությամբ և անսահման եռանդով: Օրվա Ձեր հանձնառությունը առաջնորդող և ոչ թե առաջնորդվող լինելն է: Եվ շրջապատողները պետք է հաշտվեն դրա հետ: Մարդիկ կամա- ակամա կաջակցեն Ձեր գործողություններին, իսկ եթե նախընտրեք միայնակ աշխատել, ապա այս պարագայում էլ «դատապարտված եք» հաջողության: Օրը հրաշալի է նրա համար, որ լուծեք բոլոր խնդիրները՝ դրանք ոչ մի ժամ չհետաձգելով: Այսօր սկսած նախագծերը միայն դրական արդյունք կբերեն:

 


Share
Class
Link
Plus
Send
Pin

News Line
Moes wiewed

Suggestions